Իրանը ի զորու է չեզոքացնել իր ատոմային ծրագրի ձախողմանն ուղղված ցանկացած փորձ: Այդ մասին այսօր լրագրողներին հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, ով այժմ գտնվում է Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 67-րդ նստաշրջանին մասնակցելու համար:
Ահմադինեժադը նաև նշել է, որ Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսության մեջ մտնել ատոմային ծրագրի հարցի շուրջ` «Մենք պատրասատ են երկխոսության և տարաձայնությունների համաձայնեցման: Մենք երբեք ամերիկացի ժողովրդի հետ խնդիր չենք ունեցել», -հայտարարել է նա:









































