ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հանրապետության տարածքում սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 1-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին` հարավ-արևելյան 2-7մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 28-ին, 29-ին կնվազի 3-4, արևելյան շրջաններում` 6-8 աստիճանով, սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 1-ին ջերմաստիճանը կբարձրանա 2-3, արևելյան շրջաններում` 5-6 աստիճանով:
Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ: