Tuesday, 09 06 2026
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ
20:10
Ֆիլիպինների երկրաշարժից տուժել է ավելի քան 145 000 մարդ
2026 թվականի ամռանը կանխատեսվում է նորմայից բարձր ջերմաստիճաններ
19:50
Կոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 100-ը
Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ․ սովորելու և աշխատելու հնարավորություն Բեռլինում
Ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ ԱՄՆ-ի միջնորդական գործընթացը «դադարի մեջ» է. Պեսկով
19:21
Մեսսին Իսլանդիայի դեմ խաղում պատրաստ է դուրս գալ դաշտ
Ուզում էին Գյումրի 2 անել, բայց ստացան Գյումրի 1. Ալեքսանյան
Վրաստանը չի փոխի ուղեգիծը՝ չնայած անայցագիր ռեժիմը վերացնելու ԵՄ սպառնալիքներին. Կոբախիձե
Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ռուսաստանը չի կարող հանդես գալ որպես Հայաստանի ընտրությունների լեգիտիմ քննադատ

Առաջիկայում «Սարդարապատի» մասնակցությունը կարտացոլվի օրենսդիր և գործադիր մարմինների ստեղծման գործընթացում

Սեպտեմբերի 25–ին Երևանում տեղի է ունեցել «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամների հանդիպումը Շարժման համախոհների հետ:

Նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանը ներկայացրել է Շարժման նախաձեռնող խմբի կողմից 2012թ. կատարած աշխատանքների մասին տեղեկատվություն, ինչպես նաև մատուցվեց Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացման վերլուծությունը, փաստելով բնապահպան երիտասարդ ակտիվիստների, ուժային կառույցներում անօրինականությունների դեմ ընդվզող խմբերի, իրավապաշտպան կազմակերպությունների, մշակութային այլասերմանն ընդդիմացող մտավորականների, հանրային տարածքների պաշտպանությամբ զբաղվող քաղաքացաիկան ակտիվիստների, ՀՀ ԶՈՒ զինծառայող Վահե Ավետյանի սպանությունից հետո առաջացած հասարակական նախաձեռնությունների էական դերակատարումը Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացման գործում:

Նախաձեռնող խմբի անդամներ Գարեգին Չուգասզյանը և Ժիրայր Սեֆիլյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել են Շարժման առաջիկա գործունեության մարտավարության մասին համապատասխան տեղեկատվություն, նշելով որ «Սարդարապատ» շարժման մասնակցությունը Հայաստանի իրական քաղաքական կյանքում մոտ ապագայում արտացոլվելու է այլընտրանքային օրենսդիր և գործադիր մարմինների ստեղծման գործընթացում: Այն դրսևորվելու է նախախորհրդարանի և իր օժանդակ կառույցի ձևավորմամբ, ՀՀ տարածքում շրջագայություններով, քարոզչական ակտիվ գործունեությամբ, հայության վերածննդի և զարգացման ռազմավարության նախագծի մշակմամբ, շարժման նյութական բաղադրիչի ձևավորմամբ, արտերկրում բնակվող հայությանը վերոնշյալ աշխատանքների մեջ ներգրավմամբ:

Հավաքն ամփոփել է կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը, արձանագրելով, որ օրենսդիր և գործադիր նշված կառույցների ձևավորմանը այլընտրանք չկա և որևէ վտանգ չի կարող խանգարել և շեղել Շարժմանը ընտրած մարտավարությունից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում