ԱՄՆ Կոնգրեսում դեմոկրատական մեծամասնության ղեկավար, մորմոն Հարրի Ռիդը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռոմնին ոչ միայն չի կարող լինել Մորմոնական եկեղեցու «դեմքը», այլև «ստվեր է գցում դրա վրա»:
Ռիդի արտահայտությունները քննադատության է ենթարկել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամը Յուտայից՝ մորմոն Ջեյսոն Չաֆեթսը:
«Հարրի Ռիդի խոսքերը դուրս են բոլոր թույլատրելի սահմաններից: Սենատորը եկեղեցին օգտագործում է իր անձնական քաղաքական նպատակների համար: Դա ամոթալի արարք է ամեն դեպքում»,- հայտարարել է կոնգրեսականը, հայտնում է NEWSru.com-ը:
Հիշեցնենք, որ Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին երկար տարիներ հանդիսանում է Մորմոնական եկեղեցու հետևորդ:








































