Քիչ առաջ Ազգային ժողովում ավարտվեց Մարդու իրավունքների պաշտպանի փակ, գաղտնի քվեարկությունը: Ինչպես հայտարարեց հաշվիչ հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Գագիկ Մելիքյանը, 83 կողմ և 13 դեմ ձայների հարաբերակցությամբ Մարդու իրավունքների պաշտպան է ընտրվել Կարեն Անդրեասյանը:
Նշենք, որ պաշտպանի «կոալիցիոն» թեկնածուին խոստացել էր դեմ քվեարկել միայն Դաշնակցություն խմբակցությունը:
«Ժառանգությունը» այսօրվա նիստին չի մասնակցել:
Արդյունքների հրապարակումից հետո Կարեն Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել խորհրդարանին: