Ըստ իսպանական AS պարբերականի՝ 2011/12թթ մրցաշրջանի աշխարհի լավագույն ֆուտբոլիստ կճանաչվի «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինյեստան:
Պարբերականի տեղեկացմամբ՝ եվրոպական մի շարք երկրների առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներ խոսել են իրենց ազգային հավաքականների գլխավոր մարզիչների հետ՝ կապված «Ոսկե գնդակ»-ի գլխավոր հավակնորդի մասին: Մարզիչների մեծամասնությունը նշել է, որ քվեարկելու է Ինյեստայի օգտին:
Հիշեցնենք, որ քվեարկությանը մասնակցում են ՖԻՖԱ-ի անդամ 209 երկրների ազգային հավաքականների գլխավոր մարզիչներն ու ավագները, ինչպես նաև 49 լրագրողներ՝ տարբեր երկրներից:








































