«Վիլյառեալ»-ի իտալացի հարձակվող Ջուզեպե Ռոսիի` հունվարին նախատեսված վերադարձը մեծ ֆուտբոլ, ամենայն հավանականությամբ, չի կայանա:
Ֆուտբոլիստը ստիպված է երրորդ անգամ ենթարկվել վիրահատական միջամտության:
2011 թվականի հոկտեմբերի 26-ին Ռոսին վնասել է աջ ծնկան խաչաձև կապանները: 2012 թվականի ապրիլի 13-ին տեղի է ունեցել վնասվածքի ռեցիդիվ: Հարձակվողը պետք է կազմ վերադառնար հունվարին: France Football-ի տեղեկացմամբ` ֆուտբոլիստը մեծ ֆուտբոլ կվերադառնա միայն 2013 թվականի ապրիլին:









































