Ժան-Պիեր Պապեն ֆրանսիական թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչը կգերազանցի իր սահմանած ռեկորդը: Նշենք, որ ֆուտբոլիստը Ֆրանսիայի առաջնությունում դարձել է 30 գոլի հեղինակ:
Շվեդ հարձակվողը, ով ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ՊՍԺ է տեղափոխվել «Միլան»-ից, մրցաշարի 6 հանդիպումներում դարձել է 7 գոլի հեղինակ:
«Իբրան զարմացնում է: Կարծում եմ` նա կգերազանցի իմ սահմանած ռեկորդը»,- հայտարարել է Պապենը, ով ռեկորդային ցուցանիշը գրանցել է 1990 թվականին` «Մարսել»-ում հանդես գալու ժամանակ:
Պապենը հուսով է, որ Իբրահիմովիչին կհաջողվի գերազանցել նաև Ֆրանսիայի առաջնության «հավերժական ռեկորդ»-ը, որը գրանցել է Յոսիպ Սկոբլարը` 1970/71թթ. մրցաշրջանում խփելով 44 գոլ և նվաճելով France Football-ի «Ոսկե խաղակոշիկ»-ը:










































