Իսպանիայի Բադալոնա քաղաքի դպրոցներից մեկի ղեկավարությունը աշակերտների փախուստների արդյունավետ վերահսկման նպատակով որոշել է տեղադրել հատուկ սարքավորում, որը կարող է աշակերտներին դեմքով ճանաչել: Այս մասին տեղեկացնում է Euromag-ը:
Շնորհիվ նոր համակարգի` դպրոցում երեխայի չհայտնվելու դեպքում նրա ծնողները այդ մասին SMS են ստանում: Բացի այդ, ամեն շաբաթ նրանց կուղարկվի այն դասերի ցանկը, որն իրենց երեխան բաց է թողել: Համակարգը ծնողներին կտեղեկացնի նաև իրենց երեխաների ուշացումների մասին:
Յուրաքանչյուր աշակերտի ճանաչելու համար տերմինալից 2 վայրկյան է պահանջվում: Դպրոցի տնօրինությունը գնել է 4 տերմինալ և շատ գոհ է արդյունքներից` դասերից փախչողների թիվը կտրուկ նվազել է, իսկ ծնողները սկսել են ակտիվորեն մասնակցել ուսումնական պրոցեսին:
Յուրաքանչյուր տերմինալն արժե 750 եվրո:










































