Tuesday, 23 04 2024
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը , Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»

«Անկախ զարգացումների ընթացքից «արաբական փողոցը» ապագայում ևս շարունակելու է մնալ քաղաքական գործընթացների ակտիվ մասնակիցը»

«Առաջին լրատվականի» զրուցակիցն է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի արաբական երկրների բաժնի ավագ գիտաշխատող, պ.գ.թ. Արաքս Փաշայանը:


  Վերջին շաբաթների զարգացումները, կարծես, իրենց դրսևորումներն են գտնում նաև Պարսից ծոցի արաբական երկրներում: Որքան էլ որ զամանալի էր մասնագետների համար, սակայն հուզումներ են արձանագրվել նաև Քուվեյթում, խոսվում է լարված իրավիճակի մասին Սաուդյան Արաբիայում, Օմանում:


– Գործընթացները Միջին Արևելքում շղթայական են և, ըստ էության, արտացոլում են համակարգային այն խնդիրները, որ կուտակվել են տասնամյակների ընթացքում: Սակայն արաբական երկրներից յուրաքանչյուրում, բնականաբար, դրանք տարբեր օրակարգեր ունեն և տարաբնույթ ձևով են դրսևորվում: Ծոցի երկրներում կենսամակարդակը այլ է, այստեղ մարդիկ քիչ թե շատ ավելի բարեկեցիկ են ապրում, չնայած կան հստակ սոցիալական խնդիրներ, ինչպես օրինակ` գործազրկությունը: Օրինակ Քուվեյթում սկսված հուզումները կապված էին քաղաքացիություն, անվճար կրթության և բուժում ստանալու բեդվինական առանձին ցեղերի պահանջների հետ: Վերջիններս, բնական է, ցանկանում են ձեռք բերել այն իրավունքները, ինչ ունեն Քուվեյթի քաղաքացիները:


Ծոցի շրջանում, բացի հասարակական-քաղաքական բարեփոխումների պահանջներից, առաջ են քաշվում նաև այլ խնդիրներ` կապված մասնավորապես շիական փոքրամասնությունների իրավունքների հետ: Ծոցի արաբական մի շարք երկրներում` Սաուդյան Արաբիայում, Բահրեյնում, Օմանում, Քուվեյթում, Քաթարում, Արաբական Միացյալ Էմիրություններում կա որոշակի թվով շիա բնակչություն: Ժամանակ առ ժամանակ շիաները բողոքում են իրենց նկատմամբ կիրառվող սահմանափակումների դեմ: 


Այնպես որ շիական օրակարգը մնում է Ծոցի (մասնավորապես շոշափելի շիա բնակչություն ունեցող Բահրեյնի և նաև` Սաուդյան Արաբիայի) վարչակարգերի ամենացավոտ խնդիրներից մեկը, եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ 1979թ. Իրանի իսլամական հեղափոխությունից ի վեր շիական գործոնի ակտիվացման հարցում մեծ է Իրանի Իսլամական Հանրապետության ազդեցությունը: Պատահական չէ, որ Բահրեյնում սկսված հուզումները որոշակի անհանգստություն առաջ բերեցին Սաուդյան Արաբիայում և Ծոցի արաբական երկրներում, որոնք անմիջապես հանդես եկան համատեղ հայտարարությամբ (Ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի շրջանակներում)` ի պաշտպանություն Բահրեյնի իշխանությունների: Նշեմ նաև, որ շիաների շուրջ լարվածության մեկ այլ պատճառը կապված է Միջին Արևելքի նրանց բնակեցման շրջաններում նավթային պաշարների առկայության հետ:


– Ինչպե՞ս կգնահատեք ստեղծված իրավիճակը:


– Վերջին տարիներին արաբական երկրների, նույնիսկ Սաուդյան Արաբիայի, վարչակարգերն անվերջ խոսում էին բարեփոխումների անհրաժեշտության մասին, սակայն ինչպես ասում են`քարը տեղից չէր շարժվում: Արաբական երկրների իշխող վերնախավերում, այդ թվում` Սաուդյան Արաբիայում,  կան տարբեր կլաններ, որոնք բարեփոխումների հարցում բնականաբար տարբեր մոտեցումներ ունեին: Մինչդեռ հեղափոխական ներկա գործընթացները ունեցան մի կարևոր ձեռքբերում` Միջին Արևելքում ստեղծելով աշխարհաքաղաքական մի նոր իրավիճակ, որի պայմաններում արաբական վարչակարգերն այլևս չեն կարող ղեկավարել հին մեթոդներով և ստիպված են ընդառաջ գնալ սոցիալ-քաղաքական բարեփոխումների պահանջներին:


  Ձեր կարծիքով, ինչպե՞ս կընթանան զարգացումները մերձավորարևելայն տարածաշրջանի ամենաազդեցիկ երկրներից մեկում` Սաուդյան Արաբիայում` հաշվի առնելով այդ երկրի մտավորականության կոչը` երկրում պետական կարգը փոխելու մասին:


– Ճիշտ է, Սաուդյան Արաբիան բացարձակ միապետություն է և միևնույն ժամանակ տիպիկ թեոկրատ պետություն` աստվածապետություն, սակայն այս երկրում ժամանակ առ ժամանակ հասարակության առանձին` մասնավորապես ինտելեկտուալ շրջանակներ, առաջ են քաշում պահանջներ, որոնք դրսևորվում են տարաբնույթ ձևաչափերով, այդ թվում` պետիցիաների հրապարակմամբ: Հասարակական վերջին ակտիվությունը Սաուդյան Արաբիայում նկատվեց 2003-2004թթ., որը նշանավորվեց հրապարակային ելույթներով և սոցիալ-քաղաքական բարեփոխումների մի շարք պահանջներով, ինչն իշխանությունների կողմից ուղեկցվեց բռնություններով և ձերբակալություններով: 


Այդ շրջանում նույնպես ռեֆորմիստները կոչ էին անում երկրում մտցնել համընտրական իրավունք, ստեղծել սահմանադրություն, ընտրովի խորհրդարան, անկախ դատական համակարգ, պայքարել կոռուպցիայի դեմ, վերանայել մարդու իրավունքների, խոսքի ազատության, ինչպես նաև` կրոնական, տեղային և սոցիալական խտրականությունների օրակարգը: Եվ ահա, ընդառաջ գնալով հասարակական պահանջներին, 2005թ. Սաուդյան Արաբիայում առաջին անգամ անցկացվեցին տեղական ինքնակառավարման ընտրություններ: Իսկ դրանից առաջ, 2003-ին ստեղծվեց Աբդ Ալ-Ազիզ թագավորի Ազգային երկխոսության կենտրոնը, որի նպատակն էր սաուդական հասարակությանն առնչվող խնդիրների շուրջ բանավեճեր կազմակերպել: Սակայն այդ ձևաչափը որոշ ժամանակ անց չգործեց:


Այնպես որ, պետական կարգը փոխելուն ուղղված մտավորականների կոչը, ըստ էության, աննախադեպ չէ: Միևնույն ժամանակ, Սաուդյան Արաբիայում, գոնե այս փուլում, չի նկատվում բարեփոխումների հասարակական լայն պահանջ, չնայած կան բազմաթիվ ակտիվիստներ նույնիսկ կանանց շրջանում, բացի այդ, որոշակիորեն ընդդիմադիր տրամադրություններ կան սաուդական սփյուռքում: Իրականում, սաուդական հասարակությունը խիստ պահպանողական է: Այստեղ մեծ է կրոնի դերը հասարակական գիտակցության, սոցիալ-քաղաքական կյանքի գրեթե բոլոր ոլորտներում:


Ի վերջո Սաուդյան Արաբիայում ազդեցիկ դիրքեր ունի նաև բարեփոխումների ամենամեծ ըննդիմախոսներից մեկը` վահաբական վերնախավը, որը վերահսկում է բարոյական, կրթական և գաղափարախոսական ոլորտները` հետամուտ լինելով ակտիվիստների դեմ դաժան պատժամիջոցների կիրառմանը: Պատմականորեն վահաբականությունը վճռորոշ դերակատարություն է ունեցել սաուդական պետության ստեղծման հարցում: Վահաբական էլիտայի հետ սաուդական ընտանիքը սկսել է համագործակցել դեռևս 18-րդ դարում: Նշեմ նաև, որ թե՛ Սաուդյան Արաբիայում, և թե’ Ծոցի այլ երկրներում մեծ չէ քաղաքացիական ակտիվության փորձառությունը: Մինչդեռ այս երկրի ներկա կայունությունը ավելի շատ կարող է խաթարվել երկրի հյուսիս-արևելյան շիաբնակ շրջաններում հնարավոր հուզումների դեպքում:


  Կարծես Բահրեյնի իշխանությունները հետզհետե նահանջում են ցուցարարների պահանջների առջև` նրանք ազատ ցույցեր են անցկացնում, պաշտոնանկ են արվել մի քանի նախարարներ: Որքա՞ն հեռու կգնա շիայական մեծամասնությունը:


– Բահրեյնի իշխանությունների գործողությունները ցույցերի սկզբնական շրջանում` մասնավորապես անհամաչափ ուժի կիրառումը ի ցույց դրեց իշխանությունների շրջանում առկա խուճապը: Այս երկրի իշխող վերնախավի մեջ նույնպես կան տարբեր կլաններ: Բացի թագավորից` Համադ բին Իսա Ալ Խալիֆայից, բավական ազդեցիկ դիրքեր ունի նաև վերջինիս հորեղբայրը` Խալիֆա բին Սալման Ալ Խալիֆան, ով Բահրեյնի անկախացումից` 1971-ից ի վեր մինչ օրս, մոտ չորս տասնամյակ երկրի վարչապետն է:


Հենց նրան անմիջապես պաշտոնանկ անելու պահանջներով էլ սկսվեցին ցույցերը, և հենց նրա անվան հետ է կապվում ցուցարարների նկատմամբ զենքի կիրառումը: Ի վերջո, Բահրեյնը շատ փոքր երկիր է` մեկ միլիոն երկու հարյուր հազար բնակչությամբ, և նույնիսկ 7 զոհերի փաստը շատ ցավագին ընկալվեց` էլ ավելի արմատականացնելով ցուցարարների պահանջները: Իշխանությունները, ըստ ամենայնի, հասկացան, որ կոշտ ուժի կիրառումն ավելի կբարդացնի առանց այդ էլ լարված իրավիճակը, որն ավելի շատ սուննի-շիա մրցակցության հետևանք է: Ճիշտ է, բողոքի ակցիաների ճնշող մեծամասնությունը հենց շիաներն են, որոնք Բահրեյնի բնակչության մոտ 70 տոկոսն են, նրանց մի մասը նույնիսկ խոսում են պարսկերեն, սակայն, ըստ ամենայնի, վերջիններս նույնպես գիտակցում են, որ առաջ քաշվող պահանջներին կրոնական շեշտադրումներ տալը շահեկան չի լինի:


– Շատերն են խոսում Բահրեյնի իրադարձություններում Իրանի դերակատարության մասին:


– Ինչ վերաբերում է Իրանի դերակատարությանը, ապա, կարծում եմ, Իրանը տարածաշրջանային զարգացումների վրա կարող է ունենալ որոշակի ազդեցություն, ի վերջո շատ է խոսվում այն մասին, որ Բահրեյնի շիական հիմնական ընդդմիադիր` Ալ-Վիֆակ շարժումը էական աջակցություն է գտնում Իրանում: Ալ-Վիֆակը կամ Ազգային համաձայնության իսլամական ասոցիացիան  կրոնա-քաղաքական կառույց է, որը զգալի թվով համախոհներ ունի: 2002թ. ընդունված սահմանադրությամբ Բահրեյնում գործող երկպալատանի 80 տեղանոց խորհրդարանի ընտրովի` ստորին պալատում Ալ-Վիֆակն ուներ 18 տեղ, սակայն ցույցերի սկսվելուց ի վեր, ի նշան բողոքի, հրաժարվել է իր տեղերից:


Այնպես որ, հաշվի առնելով Միջին Արևելքում սկսված հեղափոխական գործընթացների տրամաբանությունը, չպետք է բացառել, որ Բահրեյնում սկսված շարժումները ինքնաբուխ սոցիալական հուզումներ են, որոնք արտացոլում են առկա խնդիրները: Շիաները, լինելով երկրի բնակչության ճնշող մեծամասնությունը, ի վերջո, ցանկանում են մասնակից դառնալ երկրի հասարակական-քաղաքական գործընթացներին, առաջ են քաշում ընտրական լայն համակարգի և քաղաքական ազատությունների ներդրման, շիա ակտիվիստների դեմ բռնությունները դադարեցնելու և այլևայլ պահանջներ: Այնպես որ, Բահրեյնում սկսված շարժումը, ունենալով շիական հենք, ամեն դեպքում, իր բնույթով ավելի շատ քաղաքացիական է:


Ինչ վերաբերում է իշխանություններին, ապա նրանք վերահսկում են իրավիճակը երկրում: Ընդդիմության հետ երկխոսությունը վարում է թագաժառանգը` զինված ուժերի գլխավոր փոխ-հրամանատարը, Արևմուտքում կրթություն ստացած Սալման բին Համադ Ալ Խալիֆան: Հենց վերջինիս հրամանով է բանակը դադարել միջամտել ցույցերին:


Ամեն պարագայում, հազիվ թե առանց որոշակի զիջումների իշխանություններին հաջովի դադարեցնել բողոքի ակցիաները: Իսկ զիջումներն անխուսափելիորեն ընդլայնելու են շիաների ազդեցությունը Բահրեյնում:


    Պարսից ծոցի ո՞ր երկիրն է «եգիպտանալու» ամենահավանական թեկնածուն:


– Վստահ չեմ, որ Եգիպտոսի սցենարը Ծոցի երկրներից որևէ մեկում մոտ ապագայում կկրկնվի: Չպետք է անտեսել նաև այն փաստը, որ Ծոցի արաբական երկրների, նաև` Սաուդյան Արաբիայի վարչակարգերն ունեն ահռելի ֆինանսական հնարավորություններ: Ամեն դեպքում, գործընթացների տրամաբանությունը ցույց է տալիս, որ նշված տարածաշրջանում նույնպես վաղ թե ուշ արմատական փոփոխություններ պետք է տեղի ունենան, սակայն կտրուկ շրջադարձերը հազիվ թե ցանկալի արդյունք արձանագրեն Ծոցի ավանդական և պահպանողական հասարակությունների համար: Սակայն անկախ այն հանգամանքից, թե արաբական երկրների քաղաքական համակարգերը որքանով կարդիականան, «արաբական փողոցը» ապագայում ևս շարունակելու է մնալ քաղաքական գործընթացների ակտիվ մասնակիցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում