«Վիլյառեալ»-ի 25-ամյա հարձակվող Ջուզեպե Ռոսին չի հեռանա թիմից հունվարին, քանի որ հոկտեմբերին ֆուտբոլիստը վիրահատության է ենթարկվելու: Նրա ապաքինումը կարող է տևել շուրջ 6 ամիս:
Հիշեցնենք. իտալական լրատվամիջոցները բազմիցս հայտնել են, որ ֆուտբոլիստը «Ռոմա» կամ «Ինտեր» կտեղափոխվի առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:








































