Ռուսաստանի ֆեդերացիայի սպորտի նախարարությունում այսօր լսել են խառը մենամարտերը պաշտոնապես մարզաձև ճանաչելու հարցը:
Ռուսաստանի ММА միությունը` Ֆյոդոր Եմելյանենկոյի և Վադիմ Ֆինկելշտեյնի գլխավորությամբ մրցաշարը պաշտոնապես ճանաչելու և Ռուսաստանի ողջ տարածքում մրցումներ անցկացնելու հայտ են ներկայացրել:
Սա պատմական պահ է և մեծ քայլ` մենամարտերի առաջիկա զարգացման գործում: 15 տարվա քրտնաջան աշխատանքն ու շուրջ 150 մրցաշարերի կազմակերպումն ամբողջ աշխարհում նպաստել են այս դիտարժան մարզաձևի ճանաչմանը:









































