Tuesday, 09 06 2026
19:50
Կոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 100-ը
Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ․ սովորելու և աշխատելու հնարավորություն Բեռլինում
Ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ ԱՄՆ-ի միջնորդական գործընթացը «դադարի մեջ» է. Պեսկով
19:21
Մեսսին Իսլանդիայի դեմ խաղում պատրաստ է դուրս գալ դաշտ
Ուզում էին Գյումրի 2 անել, բայց ստացան Գյումրի 1. Ալեքսանյան
Վրաստանը չի փոխի ուղեգիծը՝ չնայած անայցագիր ռեժիմը վերացնելու ԵՄ սպառնալիքներին. Կոբախիձե
Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ռուսաստանը չի կարող հանդես գալ որպես Հայաստանի ընտրությունների լեգիտիմ քննադատ
18:50
Ադրբեջանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Ճապոնիա
Իրանին դժվար օրեր են սպասվում. հեշտ չի լինելու ԱՄՆ-ի հետ կնքելիք համաձայնագիրը ներկայացնել ժողովրդին
18:30
Թալիբներն արգելել են իրենց խմբավորման անդամներին և պետական ​​ծառայողներին սմարթֆոններ օգտագործել
Դեյվիդ Ալենը Սյունիքում է՝ ընդգծելու հայ-ամերիկյան գործընկերության տարբեր ուղղությունները
ԱՄՆ-ն ռազմական բաղադրիչից դեռևս չի հրաժարվի. «մեծ գործարքի» հավանականությունը տեսանելի չէ
18:10
Հավատարմագրված աֆրիկացի մրցավարին ԱՄՆ-ում արգելել են մուտք գործել երկիր
Քաղաքացիների մի ստվար հատված խաբեությամբ զրկվել է Հայաստանի ապագան որոշելու իրավունքից, այդ «խոռոչը» հաղթահարելու ծանր պարտականությունը իշխանության ուսերին է
17:50
Պենտագոնը Alibaba-ն, Baidu-ն և BYD-ն ներառել է ռիսկային ցուցակում
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցը «Հայանտառ»-ի աշխատակիցներին շանտաժով ստիպել է հավաքի մասնակցել
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունում խորանում է ճգնաժամը. խորհրդարանը փակվել է այցելուների համար
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել հարկերից խուսափելու հոդվածով
17:10
Զելենսկին «դրական զրույց» է ունեցել ԱՄՆ բանագնացներ Ուիթքոֆի և Քուշների հետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Պակիստանի և Լիբանանի ԶՈՒ ղեկավարները հանդիպել են
Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. վարչապետ
16:30
Ուկրաինան և Հունգարիան համաձայնեցրել են 11 պահանջներից 10-ը
Մեր աշխատանքի շնորհիվ բանակի մեջքը ուղղվել է․ ոչ մի թիզ հող չի հանձնվելու․ Ասրյան
Փաշինյանի դերը հայ-վրացական հարաբերությունների խորացման գործում առանձնահատուկ է. Կոբախիձե
Բանակը երբեք պատժիչ չի եղել ու չի լինելու․ վարժական հավաքները պարտադիր են․ ԳՇ պետ
15:50
Հայաստանի խորհրդարանական ընտրությունները մեծ հաջողություն դարձան երկրի անկախության համար. Զելենսկի
2026-ին Աբովյանում ՔՊ-ն գերազանցել է 2021-ի արդյունքը
15:30
Չնայած Ռուսաստանի ուժեղ ճնշմանը՝ Հայաստանի ժողովուրդն ընտրեց եվրոպական ապագան. Կալաս

Ձերբակալվել է «Հայրապետովներ» հանցավոր խմբավորման նախավերջին անդամը

Ռյազանի մարզում ձերբակալվել է «Հայրապետովներ» հանցավոր խմբավորման՝ ազատության մեջ գտնվող նախավերջին անդամը: Այս մասին հաղորդում է ՌԴ քննչական կոմիտեի կայքը:

Ձերբակալվածը, որի անունը չի հաղորդվում, հետախուզման մեջ էր 1999 թվականի դեկտեմբերից: Նրան մեղադրում են ՌԴ քրեական օրենգրքի 209 (ավազակություն), ինչպես նաև 102 (սպանություն) և 148 (շորթում) հոդվածներով: Մասնավորապես, ենթադրվում է, որ 1994 թվականի դեկտեմբերին Յարոսլավլում նա սպանել է Պաչուն մականունով օրենքով գող Յուրի Պաչուաշվիլիին:

Բանդան ստեղծվել է Ռյազանում 1993 թվականին: «МедиаРязань» գործակալության տվյալներով՝ խմբավորումը անմիջապես սկսել է հակամարտել «Սլոնի» խմբավորման դեմ: 1993 թվականի մարտին «Հայրապետովների» առաջնորդ Վիկտոր Հայրապետովը (Վիտյա Ռյազանսկի) դաժան ծեծի էր ենթարկել հակառակորդ խմբավորման առաջնորդ Վյաչեսլավ Երմոլովին (Սլոն): Դրանից հետո «Սլոնի» խմբավորման անդամները ներխուժել էին շոգեբաղնիք, որտեղ հանգստանում էին «Հայրապետովները» և ծեծել նրանց: Սակայն խմբավորման առաջնորդը այնտեղ չէր եղել:

1993-ի նոյեմբերին ինքաձիգներով զինված 5 հանցագործներ ներուժել են Рязсельмаш գործարանի ակումբ, որտեղ գտնվել են «Հայրապետովները»: Սպանվել է բանդայի 8, վիրավորվել 9 անդամ: Հայրապետովը թաքնվել էր սյան հետևում և չէր տուժել:

Այդ միջադեպից հետո Հայրապետովը տեղափոխվել էր Մոսկվա և շարունակել այնտեղից ղեկավարել բանդան: 1994 թվականի մարտին Մոսկվայում սպանել են Երմոլովի գլխավոր զինակից Նիկոլայ Մաքսիմովին (Մաքս): Նրա հուղարկավորության ժամանակ Ռյազանի Համբարձման տաճար պետք է ներխուժեր «Հայրապետովներ» բանդայի անդամ, Ռյազանի «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի մարզիկ Սերգեյ Մանիկինը: Նրան հանձնարարված էր տաճար գցել պայթուցիկ սարք: Սակայն ռումբը պատահաբար ժամանակից շուտ էր գործի գցվել: Մանիկինը ծանր վիրավորվել էր տաճարից 150 մետր հեռավորության վրա: Երմոլովի թիկնապահները նրան հայտնել են, որ շտապօգնություն կկանչեն՝ պայմանով, որ ասի, թե իրեն ով է ուղարկել: Սակայն նա հրաժարվել է և շուտվ մահկանացուն կնքել:

Գործակալությունը նշում է, որ 1994-ի կեսերին բանդաների պայքարը սրվել էր, սակայն իրավապահները դրան մեծ ուշադրություն սկսել են դարձնել մի քանի տարի անց: «Իհարկե, մենք գիտեինք հանցագործությունների մասին և հետաքննում էին դրանք, սակայն դրանք մի շղթայով կապակցելը շատ դժվար էր»,- հայտնել է Դմիտրի Պլոտկինը, որը 1991-2007 թթ. եղել է Ռյազանի դատախազության քննիչ:

«Հայրապետովների» դեմ գործ է հարուցվել 1997-ի հոկտեմբերին: Բանդայի դատավարությունը անցկացվել է 2004-2007 թթ.: Ազատազրկման տարբեր ժամկետներ են ստացել 20 մարդ, երկուսը մնացել էին հետախուզման մեջ:

Երմոլովը, չհաստատված տեղեկություններով, այժմ Եվրոպայում զբաղվում է բիզնեսով: Հայրապետովը պաշտոնապես սպանված է համարվում, սակայն գոյություն ունի վարկած, որ նա բեմականացրել է իր մահը և այժմ ապրում է այլ անվան ներքո, թաքնվում է նույնիսկ սեփական կնոջից: Կինն ամուսնուն մեռած է համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում