Դամասկոսի կենտրոնում՝ բանակի գլխավոր շտաբի մոտ, այսօր առավոյտյան իրականացված երկու պայթյունների հետևանքով զոհեր չկան: Այս մասին, ինչպես հաղորդում է Rosbalt գործակալությունը, հայտնել են Սիրիայի տեղեկատվության նախարարությունից:
Այնուամենայնիվ, ականատեսների հաղորդմամբ, շտապ օգնության մեքենաները դեպքի վայրից տարել են մի քանի վիրավորների:
Հիշեցնենք. այսօր երկու պայթյուն է իրականցվել Դամասկոսի Օմայան հրապարակում՝ բանակի գլխավոր շտաբի մոտ: Դրանից հետո այդշրջանում փոխհրաձգություն է սկսվել:









































