Ըստ ադրբեջանական 1news.az գործակալության` Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին առաջին անգամ կայցելի Ադրբեջան, այս մասին հայտնել է Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Ալչին Ամիրբեկովը: «Հիմա մենք ճշտում ենք Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի` Ադրբեջան այցի ժամկետը: Նրա այցելության ընթացքում երկկողմ բանակցություններում կքննարկվեն ԼՂ բանակցային գործընթացում Ֆրանսիայի դերը, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեի գործունեությունը»,- ասել է նա: