Այսօր ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը արտերկրում կերպարվեստի զարգացման գործում ունեցած ավանդի համար լիբանանահայ քանդակագործ Րաֆֆի Թոքաթլեանին պարգևատրել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով:Այս մասին «Առաջին լրատվական»-ը տեղեկանում է ՀՀ մշակույթի նախարարության լրատվական ծառայությունից:
Րաֆֆի Թոքաթլեանը ծնվել է 1957 թ. լիբանանաբնակ հայ արվեստագետների ընտանիքում: Ապագա քանդակագործի համար պապի՝ 1915 թ. Ցեղասպանությունից մազապուրծ արվեստագետ Աբրահամ Թոքաթլեանի և հոր՝ Պողոս Թոքաթլեանի ապրած հուզախառն հուշերը դարձել են ներշնչանք ու դրսևորվել նրա արարչական գործում: Նրա արվեստի փիլիսոփայության մեջ առկա է նաև եվրոպականը՝ հատկապես իտալական վերածննդի շունչը: Րաֆֆի Թոքաթլեանի քանդակները գնահատվել ու շարունակում են արժևորվել ողջ աշխարհում, սակայն յուրաքանչյուր հայի համար մեծագույն գնահատանքը իր երկրում մեծարվելն է:
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը բարձր գնահատելով Րաֆֆի Թոքաթլեանի արվեստը՝ առաջարկել է հայրենիքում կազմակերպել քանդակագործի անհատական ցուցահանդես::