Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն Պաղեստինյան ինքնավարության ներկայացուցիչների հետ քննարկում է Պաղեստինի անկախ պետություն ստեղծելու հնարավորությունը, սակայն դրա սահմանները կլինեն ժամանակավոր: Այս մասին հաղորդում է Haaretz-ը:
Հիշեցնենք, որ Նաթանյահուն իսրայելական քաղաքական գործիչների մեջ ունի ամենակոշտ դիրքորոշումներից մեկը պաղեստինյան հարցում, և շատերը բանակցությունների վերջին փուլի ձախողումը կապում էին նրա դիրքորոշման հետ: Նաթանյահուն չի համաձայնում դադարեցնել շինարարությունը պաղեստինյան տարածքներում:
Նրա գրասենյակից հայտնել են, որ «Վարչապետը չի հրաժարվում Պաղեստինյան ինքնավարույան վերջնական ստատոջսի որոշումից, սակայն դրան կնպաստի ժամանակավոր համաձայնագրի ստորագրումը»: