Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան ավիացիոն նոր կանոններ է սահմանել, որոնց համաձայն՝ Ուզբեկստանից ժամանած զբոսաշրջիկներն այսուհետ սահմանը հատելիս պետք է իրենց մոտ անպայման ունենան հետադարձի կամ ճանապարհը շարունակելու տոմսեր, ինչպես նաև նվազագույնը 2000 դոլար:
Ընդ որում, պլաստիկ քարտի վրա տվյալ գումարի առկայությունը հիմք չի հանդիսանում Թուրքիա մեկնելու համար: Եթե այս կետերից մեկնումեկը չպահպանվի, ապա դա հիմք կհանդիսանա Ուզբեկստանից ժամանած ուղևորին Թուրքիա մուտք գործելու հարցում մերժելու համար: Նշվում է, որ 2009 թվականին Թուրքիան համանման կանոններ էր սահմանել ռուսաստանցի զբոսաշրջիկների համար:











































