Հոկտեմբերի 4-ին Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Արմեն Վարդապետյանի նախագահությամբ, վերջին խոսքով հանդես կգա «Հարսնաքար-2»-ի գործով ամբաստանյալ, փոխգնդապետ Վարդան Սամվելյանը և դատարանը կհեռանա գործով դատավճիռ կայացնելու:
«Փաստինֆո» լրատվական գործակալության փոխանցմամբ` այսօր արագացված դատաքննությանը հաջորդած դատական վիճաբանությունների փուլում, մեղադրող, Երևանի կայազորի զինվորական դատախազի տեղակալ Տիգրան Հարությունյանը միջնորդել է նրան դատապարտել 6 ամսվա ազատազրկման և 200 000 դրամ տուգանքի, իսկ ամբաստանյալի պաշտպան Հովհաննես Հարությունյանը միջնորդել է պայմանականորեն պատիժը չկիրառել՝ ամբաստանյալը զղջացել է, տվել ինքնախոստովանական ցուցմունքներ, «ուղղվելու ճիշտ ճանապարհին է:
Հիշեցնենք, որ ամբաստանյալը մեղադրվում է հուլիսի 1-ին ապօրինի կերպով պահվող ռազմամթերքը «Հարսնաքար» ռեստորանային համալիր տեղափոխելու մեջ:









































