Լևոն Արոնյանը սեպտեմբերի 24-ից մինչև հոկտեմբերի 13-ը կմասնակցի Սան Պաուլոյում և Բիլբաոյում կայանալիք «Մեծ սաղավարտ-վարպետներ» մրցաշարի եզրափակիչ փուլին:
Երկրորդ տուրում մեր շախմատիստն իր ուժերը չափելու է Հնդկաստանի ներկայացուցիչ Վիշվանաթան Անանդի հետ: Այդ պարտիանյում Լևոնը հանդես կգա սև խաղաքարերով: Վալեխո Պոնսն ու Սերգեյ Կարյակինը սպիտակ խաղաքարերով կմրցեն համապատասխանաբար Մագնուս Կառլսենի ու Ֆաբիանո Կարուանայի հետ:
Հիշեցնենք, որ առաջին տուրից հետո Արոնյանն ու Կարուանան մեկական միավորով կիսում են առաջին հորիզոնականը:










































