Tuesday, 09 06 2026
Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ընտրությունների ժամանակ արձանագրել ենք մի քանի խուլիգանության, ծեծի դեպքեր․ ՆԳ փոխնախարար
Այսօր ԸԸՀ-ները կգումարեն նիստեր վերահաշվարկ իրականացնելու համար
Այսուհետ ՀՀ-ում խնդիր են ունենալու միայն օլիգարխները և նրանց «ընտրատասովշիկները»․ Ալեքսանյան
Ռումինիայի նախագահը սպասում է Հայաստանի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը
Երկրորդ տարին անընդմեջ հաջողվել է կրճատել ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը․ ՆԳ փոխնախարար
10:50
ԱՄՆ-ն կձգտի գործարքի հասնել Իրանի հետ, չնայած Իսրայելի հետ հնարավոր տարաձայնություններին
«Wizz Air»-ը նոր չվերթներ է սկսել դեպի Լոնդոն և Հռոդոս
10:30
Ռուսաստանը կորցրել է Հայաստանն ու Ադրբեջանը. Զելենսկի
Խորվաթիան վճռականորեն աջակցում է Հայաստանի բարեփոխումների ջանքերին և ԵՄ-ի հետ նրա խորացող գործընկերությանը. Պլենկովիչը շնորհավորել է Փաշինյանին
10:10
Իրանն ու Իսրայելը հայտարարել են փոխադարձ հարվածների դադարեցման մասին
ՀՀ–ՌԴ հարաբերությունը մտնում է ավելի կոշտ փուլ. ընտրության լեգիտիմությունը բացահայտ չեն ճանաչում
09:50
Երգիչ Պատրիկ Բրյուելը ձերբակալվել է 13 կնոջ բռնաբարության մեղադրանքով
Սպասվում է կարճատև անձրև
Հստակ է՝ ընտրակաշառքն իր ազդեցությունն ունեցավ. ընտրական տուրիզմը պետք է իսպառ վերացվի
ՄԻՊ-ն ընդունել է քաղհասարակության ներկայացուցիչներին․ մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր են քննարկվել
09:10
Արաղչին հայերեն գրառմամբ շնորհավորել է Փաշինյանին ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը
Մոսկվան փորձում է ապալեգիտիմացնել ընտրությունները. Երևանը պիտի հստակ արձագանքի
Լարսը բաց է
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 37-ի
Իրանը պաշտոնական Երևանի արտաքին քաղաքականությանը չի հակադրվում
07:50
Թրամփը սպառնացել է մենակ թողնել Նեթանյահուին, եթե Իրանի դեմ հարվածները շարունակվեն. Axios
Հայաստանը COP17-ը դիտարկում է որպես կենսաբազմազանության պահպանության, կայուն զարգացման և օրենքի գերակայության միջև փոխկապակցվածության ամրապնդման հնարավորություն
07:30
Նավթի գներ – 08/06/26
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք

«Եթե ձայներս գողանային, դա իրանց սև օրը կլիներ»

Աշտարակ քաղաքում կիրակի օրը կայացած ՏԻՄ ընտրություններում քաղաքապետ ընտրվեց ՀՀԿ-ի անկուսակցական թեկնածու Արմեն Անտոնյանը՝ ստանալով 4745 քվե: Նրա մրցակից Ռազմիկ Տերտերյանը ստացավ 4227 ձայն:

Աշտարակի քաղաքապետի ընտրություններում բավական հետաքրքիր իրավիճակ էր ստեղծվել: ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն ոչ պաշտոնապես սատարում էին նույն թեկնածուին՝ վերջերս ՕԵԿ շարքերը լքած Ռազմիկ Տերտերյանին: ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը սատարում էին անկուսակցական Արմեն Անտոնյանին: Հանրապետական թեկնածու Ռուշան Մկրտչյանին ոչ ոք չէր սատարում:

«Իշխանական լծակներն ամբողջությամբ օգտագործվեցին: Չգիտեմ, դա արդա՞ր է, թե՞ անարդար, դուք դատեք»,- մեզ հետ զրույցում ասաց պարտված թեկնածու Ռազմիկ Տերտերյանը, ով զանգել, շնորհավորել էր Արմեն Անտոնյանին: Ռազմիկ Տերտերյանի խոսքերով, բուն տեղամասերում խախտումներ համարյա չեն եղել: Լծակները գործի են դրվել մինչ այդ: Օրինակ` որոշ հիմնարկներում ենթականերին ասել են, եթե չընտրեք ՀՀԿ թեկնածու Արմեն Անտոնյանին, աշխատանքից կազատենք: «Ես չեմ գնացել, «զապիս» արել, բայց շշուկները գալիս, հասնում են: Բացի դա, իշխանական թեկնածուն պետական բոլոր հիմնարկներում հանդիպում է ունեցել, ես մենակ հանդիպել եմ ռադիոֆիզիկայի ինստիտուտում: Մյուս հիմնարկությունների տնօրենները խուսափում էին: Նույն հաջողությամբ իշխանական թեկնածուն ինչքան ուզում էր, հանդիպում էր պետական հիմնարկների, դպրոցների աշխատողների հետ: Հատուկ դպրոցների տնօրենները հրավիրում էին, որ հանդիպում լինի իշխանական թեկնածուի հետ, իսկ ինձ մերժում էին»,- պատմեց թեկնածուն: Ըստ նրա` իրեն աջակցողները ոչ միայն հիասթափված չեն, այլև ոգևորված են, որ առանց լծակների ու գումարի 4200 ձայն է հավաքել: «Պարզապես անթույլատրելի կլիներ, եթե իմ ձայները գողանային, լցոնումներ անեին, դա իրանց համար սև օր կլիներ: Մենք արեցինք հնարավորինը, որ որևէ բան փոխվեր մեր Աշտարակի կյանքում, չստացվեց»:

Աշտարակի քաղաքապետի թեկնածու Ռազմիկ Տերտերյանին մասնավորապես սատարում էր Ապարանի նախկին քաղաքապետ, ՀԱԿ անդամ Ռազմիկ Պետրոսյանը: Մեր հարցին, թե փաստորեն ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն նույն թեկնածուին էին սատարում Աշտարակում, սա կարելի՞ է որպես ՀԱԿ-ԲՀԿ համագործակցություն դիտել, ՀԱԿ անդամ Ռազմիկ Պետրոսյանն ասաց. «Ստացվել է, որ մենք նույն թեկնածուին ենք պաշտպանում: ՀԱԿ-ը պաշտոնապես չի հայտարարել, ԲՀԿ-ն էլ կարծեմ չի հայտարարել: Հիմնականում ավելի շատ անձերի տարբերակով, անհատների, հանդիպումների արդյունքով է ստացվել: Բայց ՀԱԿ-ը պաշտոնապես չի հայտարարել սատարելու մասին: Քննարկել ենք հարցը շտաբում, մեծամասնությունը կողմ է եղել, որ պաշտպանենք, բայց որոշում չունենք»:

Օրեր առաջ Աշտարակի քաղաքապետի ԲՀԿ թեկնածուն ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել, այն պարագայում, երբ ԲՀԿ-ն խորհրդարանական ընտրություններում Աշտարակում մոտ 2 հազար ձայնով հաղթել է ՀՀԿ-ին: Այսպիսով, խորհրդարանական ընտրությունների արձանագրած պատկերը փոխվեց Աշտարակում, թեև ԲՀԿ-ն ոչ պաշտոնապես էր սատարում Տերտերյանին:

Նշենք, որ Աշտարակի գործող քաղաքապետը՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանի եղբայրը, չէր առաջադրվել: «Գլխավոր ապարանցի» և գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի թեկնածուն, որոշ տեղեկություններով, «Աշտարակի ձոր» հայտնի ռեստորանի տերն էր` Կարեն Գևորգյանը (Ձորի Կարիկ), որը 90-ականներին եղել է քաղաքապետ, սակայն նրան չպաշտպանեց ՀՀԿ-ն: ՀՀԿ ղեկավարությունը որոշեց սատարել Անտոնյանին, ու նա չառաջադրվեց:

Հիշեցնենք, որ ՏԻՄ ընտրությունները ՀՀԿ-ում ղեկավարում է Հովիկ Աբրահամյանը: Կարեն Գևորգյանն իր հերթին պաշտպանում էր ՀՀԿ թեկնածու Արմեն Անտոնյանին, ով իր մանկության ընկերն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում