Ղրղզստանի փոխվարչապետ Շամիլ Ատախանովի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Վրաստան, այդ երկրի իրավապահ համակարգի բարեփոխումների ուսումնասիրման և փորձի փոխանակման նպատակով. հաղորդում է Грузия-online-ը:
Այցը կազմակերպված է ԵԱՀԿ-ի և Ղրղզստանի միջև իրավապահ համակարգի բարեփոխումների իրականացման համագործակցության շրջանակներում:
Ղրղզական պատվիրակության անդամները հանդիպումներ են ունենալու վրացական կառավարության մի շարք անդամների, ինչպես նաև իրավապահ համակարգի գրեթե բոլոր ճյուղերի ներկայացուցիչների հետ: