Եգիպտոսում գտնվող Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն հայտարարել է, որ Եգիպտոսի ներկայիս իշխանությունները ցանկանում են քաղաքական ճգնաժամը հաղթահարել գրեթե այնպես, ինչպես Վրաստանի «Վարդերի հեղափոխության» ժամանակաշրջանում:
Грузия-online-ի փոխանցմամբ, նախարարը Արաբական երկրների լիգայի ղեկավարի հետ քննարկել է եգիպտական ղեկավարության հետագա քայլերը: Համաձայնություն է ձեռք բերվել Վաշաձեի` լիգայի նախարարական հանդիպմանը մասնակցելու վերաբերյալ:
«Վրաստանի համար շատ կարևոր է տեղեկացված լինել արաբական աշխարհի իրադարձություններին, ինչպիսի քայլեր են իրականացնելու քաղաքական վերնախավերը, որպեսզի մեր հարաբերությունները ամուր հիմք ունենան»,- ասել է Վաշաձեն