Ադրբեջանի տարածքների ականազերծման ազգային ծառայությունը հաղթել է Վրաստանում չպայթած զինամթերքի ականազերծման նյութատեխնիկական ապահովման մրցույթում:
Այս մասին հայտարարել են Վրաստանի արտգործնախարարությունում,- տեղեկացնում է Грузия-online-ը:
Մրցույթը, որին մասնակցել են մի շարք օտարերկրյա ընկերություններ, անցկացվել է ՆԱՏՕ-ի՝ վրացական հողերի ականազերծման ծրագրի շրջանակներում:
Ստորագրվել է պայմանագիր, ըստ որի՝ առաջիկա 6 ամիսների ընթացքում ազերիները վրացի սպաների հետ ուսումնավարժանքներ են անցկացնելու Ադրբեջանի Գեյգելի ռազմաբազայում: