Իտալական «Միլան»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին որակազրկվել է Իտալիայի A Սերիայի մեկ խաղով:
Մասնագետն ստիպված կլինի տրիբունայից հետևել Իտալիայի առաջնության 5-րդ տուրի՝ «Միլան» – «Կալյարի» խաղին: Բանն այն է, որ Ալեգրին կարմիր քարտ էր ստացել «Միլան» – «Ուդինեզե» խաղում մրցավարի կայացրած որոշումները քննադատելու համար:
Ինչպես ավելի վաղ հայտնի դարձավ, խաղին չեն մասնակցի նաև Քրիստիան Սապատան ու Քևին Փրինս-Բոատենգը, որոնք ևս որակազրկվել են A Սերիայի 4-րդ տուրում:









































