Վալենտինոն`հայտնի իտալացի մոդելյորը, ստեղծել է 30 բացառկի հագուստ`նյույորքյան բալետի համար: Այդ աշխատանքը, որը սկսվել է Վալենտինոյի հին ընկեր պարուսույց Պիտեր Մարտինսի խնդրանքով, տևել է ավելի քան հինգ տարի: Այն բանից հետո, երբ 2007 թվականին Վալենտինոյի տունը անցել է քաթարի ներդրումային ֆոնդին, այս տարի իր 80-ամյակը նշած մոդելյորը գործից չի հեռացել և դիմել է պարերին:
«Պաշտում եմ բաշետը և լավ գիտեմ դասական բերմադրությունները, սակայն պարի համար կոստյումներ ստեծելը դա միանգամայն այլ փորձ է: Պետք է սովորել այնպիսի հագուստներ ստեղծել, որոնցում բալետուհիները կկարողանան շարժվել, թռչկոտել: Դա խիստ տարբերվում է սովորական հավաքածուից, սակայն նույքնան գրավիչ է: Ֆանտսատիկ նախագիծ է»,-մեկնաբանել է Վալենտինոն:
«Բալետային հավաքածուի» գլխավոր գույնը դարձել է մոդելյորի ֆիրմային` կարմիր գույնը:










































