Ֆրանսիական Total նավթագազային ընկերությունը պատրաստվում է առաջիկա երեք տարում վաճառել իրեն պատկանող մոտ 15-20 մլրդ դոլարի ակտիվներ: Ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Քրիստոֆ դե Մարժերիի խոսքերով՝ դա թույլ կտա միջոցներ ներգրավել նավթագազային նախագծերի ֆինանսավորման համար:
Ընկերությունը նախատեսում է ավելացնել նավթագազային հետախուզման տեմպերը՝ վաճառելով հին հանքավայրերը և կրճատելով կախվածությունը եվրոպական նավթավերամշակման սեկտորից: Մասնավորապես, Total-ը պատրաստվում է աշխատանքներ սկսել Ֆրանսիական Գվինեայում և Քենիայում, ինչպես նաև հաճախակի դարձնել խոշոր նախագծերի մշակումը Ղազախստանում, Կանադայում և Ավստրալիայում:
Total-ն ակնկալում է, որ արտադրության աճը 2011-2015թթ. կկազմի 3 տոկոս արդեն գործարկված նախագծերի հետագա մշակման շնորհիվ: 2017թ. ընկերությունը պատրաստվում է օրական ստանալ մինչև 3 մլն բարել նավթին համարժեք եկամուտ:








































