Եվրախորհուրդն անհանգստություն է հայտնել՝ կապված երիտասարդության կողմից հասարակական կյանքի նկատմամբ ցածր հետաքրքրության հետ:
«Այսօր գոյություն ունի երեք ծայրահեղ լուրջ խնդիր, որոնք անհանգստության տեղիք են տալիս Եվրոպայում: Նախ, մենք տեսնում են ամբողջ Եվրոպայում ողբերգական իրավիճակ՝ կապված հասարկական կյանքում երիտասարդների մասնակցության հետ, նրանց շրջանում գործազրկության մակարդակը հասել է այնպիսի չափերի , որն արդեն ոչ մի կերպ չի կարող ընդունելի լինել»,- հայտարարելէ ԵԽ քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատանի-Դրագոնին, որի խոսքերն է մեջբերում է Rosbalt գործակալությունը:
«Երկրորդ, մենք տեսնում են ավանդական քաղաքական կյանքից կտրվելու անհանգստացնող միտում. գնալով ավելի քիչ են երիտասարդներն ամբողջ Եվրոպայում մասնակցում ընտրությունների։ Դա սպառնալիքի տակ է դնում մեր երկրների ժողովրդավարական կարգերը: Եվ երրորդ, մենք տեսնում ենք, թե ինչպես է երիտասարդությունը դառնում անընդունակ խաղաղ գոյատևել հասարակության այլ անդամների հետ՝ ներգրավվելով հակասեմական, հակաիսլամական և անգամ նեոնացիստական կազմակերպությունների մեջ»,- ավելացրել է նա:










































