Tuesday, 09 06 2026
Իրանին դժվար օրեր են սպասվում. հեշտ չի լինելու ԱՄՆ-ի հետ կնքելիք համաձայնագիրը ներկայացնել ժողովրդին
18:30
Թալիբներն արգելել են իրենց խմբավորման անդամներին և պետական ​​ծառայողներին սմարթֆոններ օգտագործել
Դեյվիդ Ալենը Սյունիքում է՝ ընդգծելու հայ-ամերիկյան գործընկերության տարբեր ուղղությունները
ԱՄՆ-ն ռազմական բաղադրիչից դեռևս չի հրաժարվի. «մեծ գործարքի» հավանականությունը տեսանելի չէ
18:10
Հավատարմագրված աֆրիկացի մրցավարին ԱՄՆ-ում արգելել են մուտք գործել երկիր
Քաղաքացիների մի ստվար հատված խաբեությամբ զրկվել է Հայաստանի ապագան որոշելու իրավունքից, այդ «խոռոչը» հաղթահարելու ծանր պարտականությունը իշխանության ուսերին է
17:50
Պենտագոնը Alibaba-ն, Baidu-ն և BYD-ն ներառել է ռիսկային ցուցակում
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցը «Հայանտառ»-ի աշխատակիցներին շանտաժով ստիպել է հավաքի մասնակցել
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունում խորանում է ճգնաժամը. խորհրդարանը փակվել է այցելուների համար
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել հարկերից խուսափելու հոդվածով
17:10
Զելենսկին «դրական զրույց» է ունեցել ԱՄՆ բանագնացներ Ուիթքոֆի և Քուշների հետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Պակիստանի և Լիբանանի ԶՈՒ ղեկավարները հանդիպել են
Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. վարչապետ
16:30
Ուկրաինան և Հունգարիան համաձայնեցրել են 11 պահանջներից 10-ը
Մեր աշխատանքի շնորհիվ բանակի մեջքը ուղղվել է․ ոչ մի թիզ հող չի հանձնվելու․ Ասրյան
Փաշինյանի դերը հայ-վրացական հարաբերությունների խորացման գործում առանձնահատուկ է. Կոբախիձե
Բանակը երբեք պատժիչ չի եղել ու չի լինելու․ վարժական հավաքները պարտադիր են․ ԳՇ պետ
15:50
Հայաստանի խորհրդարանական ընտրությունները մեծ հաջողություն դարձան երկրի անկախության համար. Զելենսկի
2026-ին Աբովյանում ՔՊ-ն գերազանցել է 2021-ի արդյունքը
15:30
Չնայած Ռուսաստանի ուժեղ ճնշմանը՝ Հայաստանի ժողովուրդն ընտրեց եվրոպական ապագան. Կալաս
ԿԸՀ-ն հրապարակել է վերահաշվարկվող ընտրական տեղամասերի ցանկը
Տեսել ենք բազմաթիվ հաղորդումներ՝ խախտումների վերաբերյալ. Պեսկովը՝ Փաշինյանին չշնորհավորելու մասին
Հայաստանի քաղաքակրթական ընտրությունը չպետք է «տեղապտույտի մատնվի»
14:50
Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ուղղաթիռի վթարից հետո օդաչուները ողջ են
Oժանդակ սերմնավորման ծառայությունը հասանելի է նաև Արարատի մարզի շահառուներին․ ԱՆ
14:30
Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները համաձայնել են ամրապնդել ռազմավարական համակարգումը
14:20
Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է
Լիբանանում իսրայելական հարվածներից 10-ից ավելի մարդ է զոհվել
Որոշ շրջաններում հորդառատ անձրևներ են սպասվում

Խոսրով պետական արգելոց… ո՞նց էր համը իմ ձագի… (տեսանյութ)

«Խոսրովի արգելոց» քաղաքացիական նախաձեռնությունը այսօր տարածել է տեսանյութ և հաղորդագրություն:

Նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է .«Խոսրովի անտառ» պետական արգելոցում առկա ապօրինի շինության դեմ դեռևս ս. թ. հուլիսի 28-ին մեր կողմից անցկացված բողոքի ակցիայից հետո անցել է գրեթե երկու ամիս:

Ակցիայից երկու օր հետո՝ հուլիսի 30-ին, հաջորդեց ՀՀ բնապահպանության նախարարի կողմից հրավիրված աշխատանքային քննարկումը, որին ներկա են գտնվել նաև մեր նախաձեռնության անդամները: Սույն քննարկման ժամանակ շոշափվել է արգելոցի տարածքում առկա շինության հետագա ճակատագրի հարցը, որի ժամանակ ՀՀ բնապահպանության նախարարը բարձրացրեց նաև բնապահպան-ակտիվիստների՝ արգելոցի տարածք մուտք ու ելք անելու հարցերը:

Ըստ Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի՝ որևէ մեկն իրավուք չունի մուտք գործել Խոսրովի արգելոցի տարածք, առանց իր թույլտվության. «Եթե ցանկանում եք կատարել մոնիտորինգ, ապա մենք ձեզ կտրամադրենք ուղեկցող, ով ձեզ կուղեկցի արգելոց»,- այսպես արտահայտվեց ՀՀ բնապահպանության նախարարը: Իսկ շինության վերաբերյալ նա նշեց, որ այն պետք է ապամոնտաժվի, հակառակ դեպքում ՀՀ բնապահպանության նախարարությունը կդիմի դատարան ընդդեմ այդ շինությունը կառուցող «Հովազաձոր» ՍՊԸ-ի:

Ավաղ, ինչպես տեսնում ենք սայլը տեղից չի շարժվել, շինությունը շարունակում է կանգուն մնալ արգելոցի տարածքում:

Մեր նախաձեռնության անդամների վերջին այցը «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածք եղել է ս. թ. սեպտեմբերի 18-ին: Այդ օրը նրանք եղել են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի Կաքավաբերդի տեղամասում, որտեղ հայտնաբերել են խարույկի հետքեր, խորովածից հետո մնացած կենցաղային աղբ, օղու դատարկ շշեր, մի քանի կենդանու մասնատված (մորթված) դիակներ, կենդանիներին ծառից կախելու երկաթե պարան (հարմարանք):

Մասնավորապես, հայտանաբերվել են նապաստակի, կովկասյան գորշ արջի, բեզոարյան այծի դիակի մնացորդներ, տարածքում տիրել է անտանելի գարշահոտություն: Մեր նախաձեռնության անդամները լուսանկարել և տեսանկարահանել են այն ամենը ինչ հայտնաբերել են:

Տեսանյութից ակնհայտ երևում է, որ արգելոցի տարածքում տեղի է ունեցել Հայաստանի Կարմիր գրքում գրանցված կենդանիների ապօրինի որս և ռեժիմի խախտում, ինչը քրեորեն հետապնդելի արարքներ է և առաջացնում է քրեական պատասխանատվություն:

Այն, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի Կաքավաբերդ տեղամասի ղեկավարն իր վրա դրված պարտավորություններն ու լիազորությունները պատշաճ չի իրականացրել, ցուցաբերել է բացահայտ անգործություն, դա արդեն փաստ է: Տեսանյութից ակնհայտ երևում է, որ «հյուրերն» իրենց զգացել են ինչպես իրենց տանը և արդյունքից կարելի է եզրակացնել, թե որքան ժամանակ են նրանք անցկացրել Խոսրովի արգելոցի Կաքավաբերդ տեղամասում: Այն թույլ է տալիս, մեզ արձանագրելու, որ այս ամենը կատարվել է և շարունակվում է կատարվել և´ «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի, և´ Խոսրովի անտառ» պետական արգելոցի Կաքավաբերդ տեղամասի տնօրինության լուռ համաձայնությամբ և չի բացառվում նրանց անմիջական մասնակցությամբ, և´ ՀՀ պետական լիազոր մարմին հանդիսացող ՀՀ բնապահպանության նախարարության թողտվությամբ:

ՀՀ բնապահպանության նախարարն իր խոսքում նշում է, որ որևէ մեկն, առանց իր թույլտվության (ի նկատի ունի բնապահպան-ակտիվիստներին), իրավունք չունի մուտք գործել արգելոցի տարածք, բայց լուրջ պատճառաբանություն և իրավական որևէ հիմնավորում չի ներկայացնում, թե որ օրենքով չի թույլատրվում, իսկ, ինչպես տեսանյութում ենք տեսնում, խնջույքասերների և որսագողերի մուտքն ազատ է: Հետաքրքիր է, թե ՀՀ բնապահպանության նախարարը կատարվածը ինչպես կմեկնաբանի ի պաշտոնե:

Հարկ ենք համարում նշել նաև, որ ՀՀ քրեական օրենսգրքի 294-րդ հոդ. համաձայն՝ ապօրինի որսը, որը՝ կատարվել է այնպիսի թռչունների և վայրի կենդանիների նկատմամբ, որոնց որսն ամբողջովին արգելված է, կատարվել է որսի իրականացման այլ սահմանափակումների խախտմամբ՝ պատժվում է տուգանքով’ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ կալանքով’ չորսից վեց ամիս ժամկետով:

Նույն արարքները, որոնք կատարվել են՝ 1) պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ’պատժվում են տուգանքով’ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ’ առավելագույնը չորս տարի ժամկետով’ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով’ առավելագույնը չորս տարի ժամկետով»:

ՀՀ քրեական օրենսգրքի 298-րդ հոդվածի համաձայն՝ արգելոցների, արգելավայրերի, ազգային պարկերի, բնության հուշարձանների և պետության կողմից հատուկ պահպանվող բնական այլ տարածքների կամ օբյեկտների ռեժիմը խախտելը, որը դիտավորությամբ կամ անզգուշությամբ առաջացրել է էական վնաս՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Այսպիսով, սույն հայտարարությամբ ՀՀ գլխավոր դատախազից, ՀՀ ոստիկանության պետից, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետից պահանջում ենք տեսանյութում առկա փաստի առթիվ անհապաղ հարուցել քրեական գործ և իրականացնել քննություն, քրեական պատասխանատվության կանչել սկսած ՀՀ բնապահպանության նախարարից մինչև «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի Կաքավաբերդ տեղամասի տնօրինություն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում