Քաթարի մայրաքաղաք Դոհայում ընթացող կանանց գրան պրի մրցաշարի վերջին` 6-րդ փուլի 7-րդ տուրում Հայաստանի երկրորդ շախմատիստուհի Էլինա Դանիելյանը տարավ իր 6-րդ հաղթանակը և վաստակած 6.5 միավորով շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը: Աննախադեպ մարզավիճակ ձեռք բերած Դանիելյանը այս տուրում սպիտակ ֆիգուրներով պարտության մատնեց Քաթարի ներկայացուցիչ Չեն Զհուին:
Առաջին հաղթանակը տարավ նաև Հայաստանի համար մեկ շախմատիստուհին: Սև խաղաքարերով հանդես եկող Լիլիթ Մկրտչյանից ընդամենը 35 քայլ պահանջվեց չինուհի Յուհուա Քսյուին հաղթելու համար: