Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան իսպանական ԶԼՄ-ների հետ զրույցում նշեց, որ հաճույքով է կատարում իր աշխատանքն ակումբում և ճնշում չի զգում:
Նշենք, որ Վիլանովայի աշխատանքը երկար ժամանակ իսպանական մամուլի քննարկման հիմնական թեման էր:
«Արդեն հայտարարել եմ, որ հաճույքով եմ կատարում աշխատանքս և ճնշում չեմ զգում: Գիտեի, որ դժվարություններ նույնպես կլինեն՝ կապված մարզչական աշխատանքի հետ: Ես արդեն հաղթահարել եմ այդ փուլը և ցանկանում եմ հաջողությունների հասնել թիմիս հետ»,- հայտարարել է Վիլանովան:









































