Չինաստանի և Ճապոնիայի միջև տարածքային հակասություններն արդեն նկատելի ֆինանսական կորուստներ են հասցրել Ճապոնիային: Օգուտներից բացի, որոնք այլևս չկան առևտրային հարաբերությունների խարխլումից հետո, Տոկիոն սկսում է կորցնել հմայքը արտասահմանցի ներդրողների աչքում: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ճապոնիայի վարչապետ Եսեխիկո Նոդան: Այս մասին փոխանցում է Reuters գործակալությունը:
«Վերջին մաքսային ձգձգումները և այցագրերի տրամադրման հետ կապված խնդիրները մեզ լրջորեն անհանգստացնում են»,- հայտարարել է նախարարների կաբինետի ղեկավարը: Նա ընդգծել է, որ մտադիր է բարձրացնել Չինաստանի կողմից «տնտեսական հալածանքների» հարցն այս շաբաթ կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի հանդիպման ժամանակ:
Նոդայի խոսքով` Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի առավել զարգացած երկու երկրների տնտեսական դիմակայությունը կարող է բացասական արձագանք գտնել գլոբալ մասշտաբով:










































