ԲՀԿ պատգամավոր Ռուբեն Գևորգյանն այսօր ԱԺ-ն իր ելույթում նշեց, որ պատերազմական տարիներին Հայաստանը ավելի վատ վիճակում էր, քան հիմա: Սակայն սոցիալական խնդիրների պատճառով երբեք իրենց զգոնությունը չեն կորցրել, հետևաբար հորդորեց, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը սոցիալական խնդիրները չօգտագործեն իրենց հարցերը լուծելու համար, հակառակ դեպքում հայրենասիրության զգացումը հնոտի է դարձել և չգիտես ուր շպրտվել, իսկ երիտասարդության համար նշեց, որ ԲՀԿ առաջնորդի կերպարը պետք է դաստիարակչական լինի բոլորի համար:
ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը նշեց, որ 2011 թվականը կառուցողական տարի է լինելու` հիշեցնելով, որ շաբաթներ առաջ իրենց միացավ Հայաստանի առաջադիմական և երիտասարդական կուսակցությունները, ապա նշեց, որ կուսակցաշինությունը շարունակվելու է, և առաջիկայում նոր կուսակցություններ են միանալու ԲՀԿ-ին
Անկուսակցական պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, մատնանշելով ղարաբաղյան հիմնախնդիրը, նշեց, որ իշխանությունները չպետք է շահարկեն պատերազմի վտանգը: