Friday, 29 03 2024
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել

Ծառուկյան Գագիկը «բազարի» գնացող տղա չի

«Մեր մի բուռ երկրի համար 131 պատգամավորը շատշատ է: Հետևաբար կարծում եմ, որ պետք է նրանց թիվը ահագին թեթևացնել: Ինչը, սակայն, պետք չէ խառնել կուսակցության կարծիքի հետ: Սա իմ անձնական կարծիքն է». այս մասին մեզ հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Գոհար Ենոքյանը:


– Դուք հայ արդյունաբերության, ինչու չէ՝ արդյունաբերության պահպանության մեջ հսկայական ներդրում եք ունեցել, շատ հաճախ Ձեզ նաև հայ արդյունաբերության մայր են անվանում։ Այսօր ինչպե՞ս եք գնահատում կառավարության գործունեությունը: Համատարած թանկացումներ են, կոպիտ ասած՝ երկիրը նստած է ներկրման վրա, միաժամանակ երկրում արդյունաբերության զարգացման համար քայլ չի արվում: Որպես արդյունաբերության ակունքներից եկած մարդ՝ ինչպե՞ս եք վերաբերվում այս ամենին:


-Այն, որ երկրում մենաշնորհներ կան, բոլորն էլ գիտեն, բայց որ ասենք՝ երկրի ղեկավարությունը ոչինչ չի անում տեղական արտադրողին պաշտպանելու համար, ես իհարկե համաձայն չեմ: Գիտեք ի՞նչ, քսան տարվա երկիր ենք, եկեք պարզ նայենք. անհնար է առանց դժվարության, բացառվում է, որ ամեն ինչ լավ լինի, որովհետև մենք ո՛չ նավթ ունենք, ո՛չ գազ ունենք, ո՛չ ծով ունենք, ո՛չ Աստծո կողմից շնորհված որևէ այլ բնական հարստություն: Մեր երկիրն այսօրվա դրությամբ քսան տարուց ավելի է՝ բլոկադայի մեջ է: Այս պայմաններում եթե այսքան էլ գոյատևում ենք՝ էլի պետք է փառք տանք Աստծուն: Գիտեմ, որ մինուսներ շատ կան, գիտեմ, որ դժգոհ մարդիկ էլ կան, գիտեմ, որ քյասիբությունը` դառը քյասիբությունն էլ է ներկա, գիտեմ, որ ծանր է, երբ այդ դառը քյասիբության կողքին տեսնում ես շռայլ կյանք վարողներին: Բնական է՝ ցավ է, դժգոհությունը կլինի: Ճիշտ է, այսօր մեզանում արտահանումը ավելի քիչ է, քան ներմուծումը, և սա էլ սպանում է մեր երկիրը: Բայց արտահանման համար պետք է պայմաններ ստեղծվեն, և բլոկադան վերանա, թանկ տրանսպորտը համար առաջին խոչընդոտն է մեր տնտեսության զարգացման համար: Կառավարությունը հնարավոր-անհնարին քայլերը անում է, որ գոնե այս ծանր վիճակը թեթևացնի: Ես երկար տարիներ բիզնեսով եմ զբաղվել։ Սկսենք նրանից, որ քսան տարուց ավելի է, ինչ փլուզվեց Սովետական Միությունը, և մենք՝ բիզնեսմեններս, մնացինք մենք մեզանով: Այսինքն՝ մեր լինել-չլինելու հույսը մենք էինք: Այդ ամբողջ դարդ ու ցավը միայն մեր՝ բիզնեսմեններիս ուսերին ծանրացավ, մենք ինքներս պետք է ելք փնտրեինք: Մարդ էլ չկար, որ նրանց դիմեինք, նույնիսկ թեթև արդյունաբերության նախարարությունը վերացավ: Այսինքն՝ մեկը չկար, որ ասեր՝ ա՛յ բալա, ձեր քայլերն այսպես կամ այնպես ուղղորդեք: Շատերը չգտան ստեղծված իրավիճակից դուրս գալու ճանապարհն ու տապալվեցին, որոշ մարդիկ իրենց ուժերը, գիտելիքները լարեցին և կարողացան իրենց դիրքերը պահպանել: Ասածս այն է, որ մենք այսօր իրավունք չունենք ոչ ոքի վրա մուննաթ գալու, և առաջին հերթին ինքներս պետք է ստեղծված իրավիճակից դուրս գալու ելք փնտրենք: Դրան միաժամանակ պետք է նպաստեն նաև օրենսդրական նախաձեռնությունները, ինչը այսօր ընթացքի մեջ է: Եթե մարդը բարի է տրամադրված իր երկրի նկատմամբ, լավ քայլերը չի կարող չնկատել: Պետք միայն ասել` փառք Աստծո, սա եղավ կամաց-կամաց, մյուս բացերն էլ կլրացվեն:


– Դուք նշեցիք մի շարք խոչընդոտներ, որոնք թույլ չեն տալիս, որ գոնե տնտեսապես առաջ գնանք: Այսօր Հայաստանը ունի մի խաղաքարտ, որով կկարողանա իր կայուն տեղը զբաղեցնել տարածաշրջանում, ինչու չէ` նաև աշխարհում:


– Ամբողջ աշխարհում է սոցիալական վիճակը ժամ առ ժամ վատանում: Ես սկսում եմ ջղայնանալ, որ մարդու օրվա հացի խնդիրը ավելի է ծանրանում: Բայց հետևելով աշխարհի իրադարձություններին, ականատես եմ լինում, որ այս դարդ ու ցավը բոլոր երկրների դուռն է թակել: Աշխարհում սկիզբ առած ջրհեղեղները, հրդեհները, հազար ու մի Աստծու կողմից ուղարկված չեպեները բերում են նրան, որ սննդամթերքի խնդիրը ծանրանում է: Մենք պետք է սաղ-սաղ մեր երեք միլիոնանոց երկիրը, հող ու ջուրը օգտագործենք, որ գոնե մեր ինքնաբավության ապահովման հարցը լուծենք: Այսինքն` դրսից կախվածության մեջ չգտնվենք: Գյուղացուն տրանսպորտ, թունաքիմիկատ, վառելիք տրամադրենք, չգիտեմ` նպաստենք, որ նա շահագրգռված զբաղվի գյուղատնտեսությամբ և անասնաբուծությամբ: Կառավարության առաջ պետք է հարց բարձրացվի, որ այդ ծախսերի մի մասը պետությունը կոմպենսացնի, որ զարկ տրվի գյուղատնտեսությանը: Մենք չպետք է սպասենք, տենենք, թե մեզ կողքից ով է ողորմություն շպրտում, հերիք է` հայ ազգը արժանապատիվ, աշխատող ազգ է: Աշխարհով մեկ ձեռք մեկնող, ողորմություն խնդրող հայ չկա: Դրանք միայն Հայաստանում են: Եվ այս տարիքիս միշտ զարմանում եմ` ինչի՞: Ինչո՞ւ այլ երկրում հայերը կարողանում են պատվախնդրորեն, արժանապատիվ ապրել, իսկ էս հողի ու ջրի վրա իրենց պատվից ցածր են դասում աշխատանքով զբաղվել: Դժվարություններ կան: Մեզ այսօր երկիր սիրող մարդ է պետք: Ասեմ նաև, որ շատերը լքում-գնում են երկրից անարդարության պատճառով` ընդունում եմ: Այ կառավարությունը ամեն ինչ պետք է անի, որ հավասարություն լինի, որ երկրի բոլոր իշխանական էլ, ամենահասարակ բնակիչն էլ նույն օրենքով պատժվեն կամ խրախուսվեն: Այ, համաձայն եմ, որ անարդարությունից ելնելով էլ են որոշ մարդիկ թողնում-գնում: Եթե մինչև 98թ.-ը գնում էին անճարները, ովքեր չէին կարողանում ապրել, հիմա հարուստներն էլ են կամաց-կամաց գնում` արդարությունը չունենալու պատճառով: Դրա համար մեծ աշխատանք պետք է արվի` հասարակ քաղաքացուց մինչև պետություն: Երբ հայ մարդը զգաց, որ անարդարություն չկա, որ բոլորն էլ հավասար են այս երկրում և նույն պատիժն են կրելու, նույն պատասխանն են տալու, երդվում եմ ձեզ, որ եթե աշխատանք էլ չունենան` յոլա կգնան իրար հետ: Այ, եթե այս մակարդակին կարողանանք հասնել, մեր երկիրը դրախտային երկիր կդառնա: Իսկ մեր երկիրը Աստծու կողմից ընդունված երկիր է: Չմոռանանք, որ Նոյը Արարատ լեռան վրա է ապաստանել, և կյանքը որերորդ անգամ Հայաստանից է սկսել:


Մի հետաքրքիր օրինակ բերեմ: Իննսունհինգ թվականին, երբ Հայաստանից խայտառակ գաղթ էր դեպի արտերկիր, ես Դմիտրի անունով աշխատող ունեի, որը մալական էր: Դե մալականները վերին աստիճանի մաքրասեր են և հրաշալի սանհանգույց էին մաքրում: Մի օր Դմիտրին մի հարցով մոտեցավ ինձ, զրույցի ընթացքում ասացի, որ մալականներն էլ են մեկնում Կանադա և մի շարք այլ երկրներ, դու էլ ես գնալու: Նրա պատասխանը ինձ զարմացրեց: Ասաց` ես չեմ հասկանում այն հայերին, ովքեր լքում են այս երկիրը, որը Աստծու օրհնությունը ստացած երկիր է, Նոյի ապաստանած երկիրն է: Միաժամանակ նա, չհասկանալով հայերի պահվածքը, նշեց, որ աշխարհն էլ եթե շուռ գա, ինքը այս երկիրը չի լքի: Ընդամենը մի քանի ամիս առաջ նրան հանկարծակի տեսա և հարցրեցի, թե դեռ այստե՞ղ է, ինչին ի պատասխան արձագանքեց, որ ինքը այդ հարցի պատասխանը իննսունհինգ թ.-ին է տվել և ասել, որ Հայաստանը երբեք չի լքելու: Էս Դմիտրին էլ ունի չէ՞ դժգոհություն այս երկրից: Տեսեք, խալխը մեր ազգի դժվարությանը մնալով դիմակայում է, իսկ մենք լքում ենք մեր երկիրը: Սա մեր հող ու ջուրն է, մենք իրավունք չունենք լքել արյունով պահպանված էս մեր փոքրիկ հող ու ջուրը, եկեք մնալով մեր երկրում` պայքարենք անարդարության դեմ և ճշմարտության վերականգնման համար: Թույլ չտանք, որ թուրքը հասնի իր դարավոր երազանքին և առանց հայերի Հայաստանը դարձնի իրենով: Իսկ եթե հայաթափվեց Հայաստանը, կմտնեն երեք ժամում կսրբեն: Իմ կյանքի փորձով ու իմ տեսածով եմ ասում` եկեք մեր թուլությամբ Աստծո տված երկիրը չլքենք ու թողնենք թուրքին: Հայաստանում մայրը եղել է օջախի սյունը, մեր կանայք պետք է դիմակայեն նեղությանը, տղամարդուն սիրտ տան և չթողնեն, որ տղամարդիկ լքեն երկիրը: Հակառակ դեպքում դարերից եկած այս մի բուռ քարուքռան, որ մնացել է, սրանից էլ կզրկվենք: Հիշենք, որ Նալբանդյանը ասում էր` ընտանիքի մայրը գերդաստանի մայրն է, իսկ գերդաստանի մայրը` ազգի: Կնոջ միսիան այն է, որ նեղության մեջ գտնվող տղամարդուն ոչ թե թուլացնի, այլ նրա միջի ուժը արթնացնի:


– Այսօր հայ բիզնեսմեններից շատերը իրենց բիզնեսը տեղափոխում են արտերկիր:


– Մոդա է արդեն դարձել, որ դրսում ճրագ տեսնելով` փախչում են դեպի այդ լույսը` կողքի պետությունը: Ես համաձայն եմ, որ այստեղ իր բիզնեսը պահպանեն, իսկ եթե հնարավորությունը ունի, թող կողքում էլ մի նոր բիզնես դնի: Բայց դեմ եմ, որ այստեղից տեղափոխում են այնտեղ:


– Բայց այդ մարդիկ անարդարությունից են փախչում չէ՞:


– Ես ինքս քիչ առաջ նշեցի չէ՞, որ այս պակալենյան անարդարությունից է փախչում, իսկ 1993-1994-ին` սովից: Բայց միայն միահամուռ ուժերով հնարավոր կլինի, որ քյասիբությունը այս երկրից վերանա, միջին խավ ձևավորվի վերջապես: Միջին խավը մանր ու միջին բիզնեսն է: Այստեղ պետք է միջին խավ ծնվի: Այդ հարուստ օլիգարխները, որ ամեն ինչ ներկրում են մարդ պետք է լինի չէ՞, որ հնարավորություն ունենա դրանց բերածը ռեալիզացնելու համար: Հիմա նույն օլիգարխները դժգոհում են գնողունակության նվազումից, քանի որ գռալեն բերում-լցնում են, բայց մարդկանց ջեբը փող չկա, որ սպառեն: Բայց ամենահասարակ լեքսիկոնով ասեմ, եթե մարդիկ քյասիբ են, չեն կարողանում իրենց ցանկության չնչին տոկոսը բավարարեն, իհարկե դժգոհ կլինեն: Սպառողը չի կարողանում գնել, իսկ բերողը ժամանակին ռեալիզացնի բերածը: Ավելին` այսօր հայ սպառողը արտագաղթում է, ինչի արդյունքում ներկրողը չի կարողանում իր ապրանքը ռեալիզացնել: Հետևաբար ուզածս այն է, որ այս երկրում ամեն ինչ չափավոր լինի: Հարուստն էլ իր չափը պետք է իմանա: Այս դեպքում պետության գերխնդիրը աշխատատեղերի ստեղծումն է:


– Ինչպե՞ս եք վերաբերվում այն որոշմանը, որ ԱԺ պատգամավորը չպետք է գործարարությամբ զբաղվի, որովհետև շատ հաճախ օրենքը ծառայեցնում է իր շահերին:


– Չէ՛, ես համաձայն չեմ: Ինչ խոսք, խոշոր բիզնեսմեն կա, որ ունի գերգերազանց գրագետ իրավաբաններ, որոնք և՛ մասնագիտության մեջ են խորացած, և՛ տվյալ ձեռնարկության, և՛ որպես իրավաբան օրենքները գերազանց գիտեն: Ես, եթե լինեի, ավելի ճիշտ կհամարեի, որ իմ ներկայացուցիչը, գրագետ, ճիշտ իրավաբանը գա մտնի ԱԺ և պաշտպանի իմ շահերը: Ավելին` ես կարծում եմ, մեր փոքր երկրի համար սա իմ անձնական կարծիքն է, և պետք չէ կուսակցության կարծիքի հետ խառնել, որ այս մի բուռ ազգի համար 131 հոգին շատ է: Կարելի է ահագին պակասեցնել: Թող շատ քիչ քանակությամբ, բայց խելացի, հայրենասեր և բանիմաց պատգամավորներ ներկայացվեն: Բոլոր ճյուղերը ներկայացնող խելացի մարդիկ հավաքվեն և այս երկրի օրենսդրական դաշտը ճիշտ կառուցեն: Մեր խնդիրն է այսօր գտնել ոսկե միջինը: Բոլորը իրենց լավ զգան, այլ ոչ թե մեկը ամեն ինչ անի, որ իր համար շահավետ օրենքը անցնի, իսկ մնացածը ջհանդամ: Չեմ ընդունում դա:


– Ինչպե՞ս եք վերաբերվում կոալիցիոն հուշագրի ստորագրմանը: Հուշագրի ստորագրմամբ, կարելի է ասել, լուծվեց ՀՀԿ-ԲՀԿ թնջուկը: Չնայած այստեղ ևս առևտուր են տեսնում: Ստորագրման դիմաց խոսվում է, որ ԲՀԿ-ն կառավարությունում նոր պորտֆելներ է ստանալու: Նման հնարավորություն տեսնո՞ւմ եք:


– Ես չափազանց դրական եմ վերաբերվում հուշագրի ստորագրմանը, որովհետև դա միակ հմուտ որոշումն էր: ԲՀԿ-ի երեք-չորս նախարարը ոնց կար, այնպես էլ մնացել են, ինչ պորտֆելի հարց են փնտրում այստեղ: Ծառուկյան Գագիկը էդ տղեն չի, որ «բազարի» գնա: Իմացեք, Ծառուկյան Գագիկը էդ տղեն չի, որ պորտֆելի համար պղծի իր միտքը, երկիրը, հնարավոր չի: Ես այդ հարցում իմ և իմ միակ երեխայի կյանքով եմ երդվում: Ինքը ուղիղ, դուզ, շիտակ տղա է, ինքը այս երկրի մասին շատ մտածող տղա է: Վերին աստիճանի շիտակ ու հայրենասեր է: Եթե որևիցե մի քաղաքական գործիչ, որը ոտքից գլուխ կեղտի մեջ կորած է քաղաքականության մեջ, հարյուր տեղով մուտիլովկա անելով հասել է բարձր մակարդակի, ուզենա Գագիկ Ծառուկյանի անվան հետ խաղա, ինքը Աստծու կողմից իր պատիժը կստանա: Իսկ սոցիալ-տնտեսական, քաղաքական և ամենակարևորը` ռազմական այս ծանր պայմաններում հուշագրի ստորագրումը երկրի փրկությունն էր: Եթե մենք հիմա սկսեինք բզբզել, դուրս գայինք կոալիցիայից, դառնայինք ընդդիմություն, ընդամենը Եգիպտոսի օրը կընկնեինք, որից թշնամին միանշանակ կօգտվեր: Հատկապես այն դեպքում, որ Ախուրյանից Մեղրի յոթ-ութ ժամում վերջանում է երկիրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում