Tuesday, 09 06 2026
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ
20:10
Ֆիլիպինների երկրաշարժից տուժել է ավելի քան 145 000 մարդ
2026 թվականի ամռանը կանխատեսվում է նորմայից բարձր ջերմաստիճաններ
19:50
Կոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 100-ը
Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ․ սովորելու և աշխատելու հնարավորություն Բեռլինում
Ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ ԱՄՆ-ի միջնորդական գործընթացը «դադարի մեջ» է. Պեսկով
19:21
Մեսսին Իսլանդիայի դեմ խաղում պատրաստ է դուրս գալ դաշտ
Ուզում էին Գյումրի 2 անել, բայց ստացան Գյումրի 1. Ալեքսանյան
Վրաստանը չի փոխի ուղեգիծը՝ չնայած անայցագիր ռեժիմը վերացնելու ԵՄ սպառնալիքներին. Կոբախիձե
Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ռուսաստանը չի կարող հանդես գալ որպես Հայաստանի ընտրությունների լեգիտիմ քննադատ
18:50
Ադրբեջանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Ճապոնիա
Իրանին դժվար օրեր են սպասվում. հեշտ չի լինելու ԱՄՆ-ի հետ կնքելիք համաձայնագիրը ներկայացնել ժողովրդին
18:30
Թալիբներն արգելել են իրենց խմբավորման անդամներին և պետական ​​ծառայողներին սմարթֆոններ օգտագործել
Դեյվիդ Ալենը Սյունիքում է՝ ընդգծելու հայ-ամերիկյան գործընկերության տարբեր ուղղությունները
ԱՄՆ-ն ռազմական բաղադրիչից դեռևս չի հրաժարվի. «մեծ գործարքի» հավանականությունը տեսանելի չէ
18:10
Հավատարմագրված աֆրիկացի մրցավարին ԱՄՆ-ում արգելել են մուտք գործել երկիր
Քաղաքացիների մի ստվար հատված խաբեությամբ զրկվել է Հայաստանի ապագան որոշելու իրավունքից, այդ «խոռոչը» հաղթահարելու ծանր պարտականությունը իշխանության ուսերին է

Փոթորիկ 1 բաժակ ջրում. Ձկնաբույծների միության նախագահը սպառնում է Եվրադատարանով

Ձկնաբույծների միության նախագահ Արթուր Աթոյանը շարունակում է պնդել, որ Ռուսաստանը քաղաքական նպատակներով է արգելում հայկական «Իշխան»-ի մատակարարումը՝ շեշտելով, որ ՀՀ արտադրանքի հիմնական մրցակիցը ՌԴ-ում թուրքական ձկնեղենն է:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ա. Աթոյանը նշեց, թե Ռուսաստանի անասնաբուժական և ֆիտոսանիտարիայի դաշնային ծառայությունը («Ռոսսելխոզնադզոր») պաշտոնական երկու գրություն է ուղարկել, որոնք միմյանց հակասում են:

«Մտադիր ենք հարցը բարձրագույն ատյանների միջոցով ներկայացնել: Երկուշաբթի հեռագիր կտրվի ՀՀ նախագահին և վարչապետին: Այս հարցով վարչապետը համապատասխան հանձնարարականներ է տվել բնապահպանության և գյուղատնտեսության նախարարություններին՝ խստագույնս ուսումնասիրելու հարցը: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ սա միմիայն պատվեր է: Մեր անմեղության մեջ համոզված ենք, ընդհուպ մինչև եվրոպական դատական ատյաններ ենք դիմելու»,- ասաց Ա. Աթոյանը:

Նա հավելեց, թե այժմ ռուսական կողմին անհանգստացնում է այն, որ հարցը պետական մակարդակի է բարձրանում, այդ պատճառով էլ 1-2 կազմակերպությունների մասին են խոսում, սակայն «4 կազմակերպության («Յունիֆիշ», «Ակվատեխավտոմատիկա», «Դմիտրի» և «Գոս») հետևից կտրուկ արշավանք էին սկսել դեռ 1,5 ամիս առաջ, իսկ հիմա կոնկրետ գործողությունների են անցնում»:

Նա կրկին որպես օրինակ բերեց «Դմիտրի» ընկերությունը, որը ձուկ է արտահանում նաև Եվրոպա, որտեղ ավելի խիստ ստուգումներ են անցկացնում, սակայն ոչինչ չեն գտել:

Նշենք, որ ընդհանուր առմամբ ՀՀ-ից ՌԴ ձուկ արտահանում են մոտ 30 ընկերություններ, որոնց թիվը տարեցտարի ավելանում է: Արտահանման հիմնական ուղղությունը Ռուսաստանն է, որոշ չափով ձուկ առաքվում է նաև Եվրոպա և Վրաստան:

Հավելենք նաև, որ հավաստի աղբյուրներից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ ամբողջ աղմուկի միակ պատճառն այն է, որ «Դմիտրի» ընկերության սեփականատերը Ա. Աթոյանի փեսան է: Հայտնի է, նաև որ «Ակվատեխավտոմատիկա» ՍՊԸ-ն ղեկավարում է Ձկնաբույծների միության նախկին նախագահ Արկադի Գրիգորյանը, ով այսպես ասած՝ միության նախագահությունից «կենսաթոշակի» է անցել:

Այսինքն` ստացվում է, որ զուտ անձնական շահից ելնելով են 1 բաժակ ջրում փոթորիկ սարքում, ինչը, սակայն, կարող է մեծապես ազդել ձկնաբուծության ոլորտի զարգացման վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում