Սյունիքի ողջ տարածքով անցնող Մեղրի-Երևան միջպետական ճանապարհը բաց է։
Ոստիկանները չեն կանգնեցնում մայրաքաղաք մեկնող մեքենաները։ Իսկ արդեն Վայոց Ձորի մարզից պարբերաբար կանգնեցնում, ստուգում են վարորդների փաստաթղթերը։
«Ուղևորներից չեն հարցնում՝ ո՞ւր են գնում, ի՞նչ նպատակով, պարզապես մեզ՝ վարորդներիս, ասում են՝ խցանումներ են, մի քիչ կանգնեք, նոր շարժվեք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց կապանցի վարորդներից մեկը, ով չուզեց ներկայանալ:
«Արդեն Զանգակատուն եմ հասել, Արարատի մարզում եմ, 4 անգամ տարբեր ոստիկաններ կանգնեցրել են։ Վերջին անգամ ասացին՝ կարանտին ա»,- մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում ծիծաղելով ասաց վարորդը։
Վերջինս խոստացավ արտառոց փաստերի դեպքում անմիջապես տեղյակ պահել «Առաջին լրատվական»-ին։