Ներկա պահին Գյումրիից Երևան եկող ճանապարհները բաց են: Սակայն ինչպես ժամեր առաջ մեզ տեղեկացրին Գյումրիից, Գյումրիի օդանավակայանի մոտ գտնվող խաչմերուկում ոստիկանությունը հսկողություն է իրականացրել և ստուգել քաղաքից դուրս եկող բոլոր մեքենաները:
Ընդդիմության ներկայացուցիչների և լրագրողների ժամանումից հետո ոստիկանները հեռացել են խաչմերուկից և դադարեցրել իրենց գործունեությունը:
Նշենք, որ երեկ ոստիկանությունը հսկողություն է իրականացրել Թալինի ճանապարհին, ստուգել է մեքենաները և փորձել խոչընդոտել երեկոյան ժամերին Երևան եկող մեքենաների երթևեկությունը: