Ստամբուլում երեկ կեսօրին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով վիրավորվել է 32 մարդ` 15 ոստիկան, 17 քաղաքացի, այս մասին հաղորդել է Ստամբուլի նահանգապետ Ավնի Մուտլուն: Նրա պարզաբանմամբ, պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբելիչը: Եւս մեկ պայթուցիկ սարք չի գործադրվել: Ըստ նահանգապետի` վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում:
Մինչ այս պահը ոչ մի ծայրահեղական խմբավորում չի վերցրել իր վրա պատասխանատվություն այս պայթյունի համար: Որոշ տվյալներով, որոնք հաղորդում են լրատվամիջոցները, պայթյունն իրականացրել է Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը: