Tuesday, 09 06 2026
Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ընտրությունների ժամանակ արձանագրել ենք մի քանի խուլիգանության, ծեծի դեպքեր․ ՆԳ փոխնախարար
Այսօր ԸԸՀ-ները կգումարեն նիստեր վերահաշվարկ իրականացնելու համար
Այսուհետ ՀՀ-ում խնդիր են ունենալու միայն օլիգարխները և նրանց «ընտրատասովշիկները»․ Ալեքսանյան
Ռումինիայի նախագահը սպասում է Հայաստանի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը
Երկրորդ տարին անընդմեջ հաջողվել է կրճատել ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը․ ՆԳ փոխնախարար
10:50
ԱՄՆ-ն կձգտի գործարքի հասնել Իրանի հետ, չնայած Իսրայելի հետ հնարավոր տարաձայնություններին
«Wizz Air»-ը նոր չվերթներ է սկսել դեպի Լոնդոն և Հռոդոս
10:30
Ռուսաստանը կորցրել է Հայաստանն ու Ադրբեջանը. Զելենսկի
Խորվաթիան վճռականորեն աջակցում է Հայաստանի բարեփոխումների ջանքերին և ԵՄ-ի հետ նրա խորացող գործընկերությանը. Պլենկովիչը շնորհավորել է Փաշինյանին
10:10
Իրանն ու Իսրայելը հայտարարել են փոխադարձ հարվածների դադարեցման մասին
ՀՀ–ՌԴ հարաբերությունը մտնում է ավելի կոշտ փուլ. ընտրության լեգիտիմությունը բացահայտ չեն ճանաչում
09:50
Երգիչ Պատրիկ Բրյուելը ձերբակալվել է 13 կնոջ բռնաբարության մեղադրանքով
Սպասվում է կարճատև անձրև
Հստակ է՝ ընտրակաշառքն իր ազդեցությունն ունեցավ. ընտրական տուրիզմը պետք է իսպառ վերացվի
ՄԻՊ-ն ընդունել է քաղհասարակության ներկայացուցիչներին․ մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր են քննարկվել
09:10
Արաղչին հայերեն գրառմամբ շնորհավորել է Փաշինյանին ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը
Մոսկվան փորձում է ապալեգիտիմացնել ընտրությունները. Երևանը պիտի հստակ արձագանքի
Լարսը բաց է
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 37-ի
Իրանը պաշտոնական Երևանի արտաքին քաղաքականությանը չի հակադրվում
07:50
Թրամփը սպառնացել է մենակ թողնել Նեթանյահուին, եթե Իրանի դեմ հարվածները շարունակվեն. Axios
Հայաստանը COP17-ը դիտարկում է որպես կենսաբազմազանության պահպանության, կայուն զարգացման և օրենքի գերակայության միջև փոխկապակցվածության ամրապնդման հնարավորություն
07:30
Նավթի գներ – 08/06/26
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք

Այսօր մեր Ազգային ժողովը հրապարակն է

Փետրվարի 25-ին աշխատանքային այցով Սերժ Սարգսյանը մեկնեց Սանկտ Պետերբուրգ: Ի տարբերություն դեպի Ռուսաստան աշխատանքային նման այցերից հետո մեր երկրին մշտապես հասցվող վնասների, այս անգամ այն շոշափելի դրական մի արդյունք տվեց: Ինչպես ՌԴ նախագահ Մեդվեդևի հետ Սարգսյանի հանդիպումից հետո սկսեց ավետել պաշտոնական լրահոսը, գազի գինը 2011-ին չի բարձրանա: Ըստ Սարգսյանի մամլո խոսնակի` Սարգսյան-Մեդվեդև բանակցությունների ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն Հայաստան մատակարարվող գազի սակագնի վերաբերյալ. 2011 թ. ընթացքում Հայաստանի սպառողների համար գազի գինը չի աճի, իսկ սոցիալապես անապահով խավի համար գազի սակագինն անգամ կնվազի:

Թվում է՝ այս որոշման հեղինակները Ռուսաստանի նախագահն ու մեր իշխանավորներն են: Ձևական առումով դա այդպես է, որոշումն էլ, իհարկե, կայացվել է նրանց հանդիպման ժամանակ: Սակայն հարց տանք մեզ՝ ինչո՞ւ նախորդ այցերի ժամանակ նման ազգանվեր որոշումներ կյանքի չէին կոչվում:

Պատասխանն իրականում ընկած է վերջին օրերին Հայաստանի ներքաղաքական դաշտում հասարակական մեծ լիցքերի կուտակման փաստի մեջ, որն ուղղակի սարսափ է առաջացրել իշխանությունը բռնազավթած վարչակարգի ու նրանց հովանավորյալ ռուսական վերնախավի մոտ:

Նախորդ հոդվածներից մեկում նշել էինք, որ արաբական երկրներում հազարավոր քաղաքացիներ ամեն օր շարունակում են ակտիվ պայքարել իրենց իրավունքների հաստատման և սոցիալական վիճակի բարելավման համար: Եվ որ փողոցային պայքարը դարձել է նրանց իրավունքների ապահովմանն ու կենսամակարդակի բարձրացմանն ուղղված կարևոր միջոց ու երաշխիք: Այդուհետ բավական էր, որ մեր ժողովուրդը մի օր նշանակալից զանգվածով հայտնվի Մատենադարանի մոտ և միաժամանակ իր վարքով վստահեցնի մարտի 1-ին առավել արմատական գործողությունների դիմելու հնարավորության մասին, և վարչախումբն ու նրանց հովանավոր տերերը ստիպված էին երկրում սոցիալական անմխիթար վիճակի բարելավման համար ինչ-որ քայլեր ձեռնարկել:

Գազի սակագնի չբարձրացման ու սոցիալապես անապահով խավի համար անգամ նվազման փաստն այսպիսով ուղղակի կապի մեջ է վերջին օրերին տեղի ունեցած ժողովրդական դժգոհությունների գործնական արտահայտման հետ: Այս ամենը գալիս է ապացուցելու, որ եթե ժողովուրդը ցանկանում է շարունակել իր կենսամակարդակի բարձրացմանն ուղղված՝ վարչախմբի քայլերի շղթան, ուրեմն դրա լուծմանը կարող է հասնել` հրապարակում քաղաքական պահանջներ դնելով վարչախմբի առջև: Հրապարակն այդուհետ դառնում է Հայաստանի Հանրապետության իրական Ազգային ժողովը, որտեղ Հայաստանի քաղաքացիներն ուղղակի որոշումներ պարտադրելու միջոցով կարողանում են հասնել իրենց հուզող հարցերի լուծմանը: Եվ դա հիմք է տալիս պնդելու, որ Սանկտ Պետերբուրգում կայացված որոշումը ընդամենը հետևանքն է կամ ֆորմալ ամրագրումը մեր ժողովրդի հրապարակում կայացրած որոշման: Կլինեն նման որոշումները շարունակական՝ ուրեմն ապահովված կլինի մեր ժողովրդի խնդիրների լուծման ամենակարճ ուղին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում