Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր վաղ առավոտից Արարատի մարզի բոլոր քաղաքների և գյուղերի՝ դեպի մայրաքաղաք տանող երթուղայիները չեն գործել:
Այնթապ և Խարբերդ առավոտյան Երևանից երթուղայիններ եկել են, սակայն դեպի քաղաք ուղղությունը չի աշխատել:
Մայրուղիների կենտրոնական հատվածներում ոստիկաններ են կանգնած, որոնք վերահսկում են նույնիսկ տաքսիների երթը դեպի Երևան:
Ոստիկաններից մեկը պատճառաբանել է, թե Արարատի մարզում շատացել է թմրանյութերի վաճառքը, ուստի իրենք ընդամենը վերահսկում են այդ վիճակը:
Մեր բոլոր տեսանյութերը դիտելու համար կարող եք պարբերաբար թարմացնել «Տեսանյութ» բաժինը` http://1in.am/arm/more_mvideo.html: