Friday, 19 04 2024
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել

Արյամբ եկածն ու արյամբ հեռացածը

Այսօր լրանում է 2008թ. մարտի 1-ին Երևանի կենտրոնում տեղի ունեցած ոճրագործության երեք տարին: Շարունակում ենք մարտի 1-ի սպանդի հիմնական դերակատարների շարքը, և այսօր ներկայացնում ենք այդ ժամանակ իշխանության ղեկին գտնվող գլխավոր դերակատարին` Ռոբերտ Քոչարյանին:

Նախ անդրադառնանք նրա կենսագրությանը: Ռոբերտ Քոչարյանը ծնվել է 1954թ. օգոստոսի 31-ին Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքում, ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետի հեռակա բաժինը: 1971-ից աշխատել է Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարանում, եղել է հավաքող-փականագործ, ապա՝ ինժեներ-մեխանիկ։ 1980-ից տարբեր պաշտոններ է զբաղեցրել Ղարաբաղի կոմերիտական և կուսակցական մարմիններում, եղել է տրիկոտաժի ֆաբրիկայի կուսքարտուղարը, «Կարշոլկի» (Ստեփանակերտի մետաքսի կոմբինատ) պարտկոմը:

1989 և 1990թթ. Քոչարյանն ընտրվել է ՀՀ ԳԽ պատգամավոր, 1991-ին` ԼՂՀ առաջին գումարման ԳԽ պատգամավոր: Պետք է նշել, որ 1991-ի ԼՂՀ ԳԽ ընտրությունների ընթացքում Ռ.Քոչարյանն առաջադրել էր իր թեկնածությունը ԼՂՀ ԳԽ նախագահի պաշտոնում, սակայն հավաքեց ընդամենը վեց ձայն, իսկ ԳԽ նախագահ ընտրվեց Արթուր Մկրտչյանը: Միայն Մկրտչյանի սպանությունից հետո Քոչարյանն առանց ընտրությունների, վարչական վերակազմավորումների արդյունքում, 1992-ին զբաղեցրեց ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի նախագահի և ԼՂՀ վարչապետի պաշտոնը։ Նա ընտրվել է նաև ՀՀՇ վարչության կազմում, սակայն ժամանակի ընթացքում ակնհայտ դարձավ նրա` դեպի Դաշնակցություն և Հայ դատ ուղղվածությունը, ինչը պայմանավորված էր ինչպես այդ կազմակերպությունների ֆինանսական կարողություններով, այնպես էլ վերջիններիս, միջազգային մակարդակով բազմիցս արձանագրված, ահաբեկչական գաղափարախոսությամբ և գործողություններով (Լիսաբոն): 1994թ. դեկտեմբերի 24-ին՝ ԼՂՀ Գերագույն խորհրդի որոշմամբ, իսկ 1996թ. նոյեմբերին՝ ընտրություններով, Քոչարյանը դարձավ ԼՂՀ նախագահ։ 1997թ. մարտի 20-ին Քոչարյանը նշանակվեց ՀՀ վարչապետի պաշտոնում։

Իշխանության բռնազավթումը` կեղծիքով

1998թ. փետրվարի 3-ին հրաժարական տվեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Ռոբերտ Քոչարյանը 1998թ., չունենալով ՀՀ տասը տարվա քաղաքացիություն և գրանցված չլինելով Երևանում, առաջադրվեց որպես նախագահի թեկնածու արտահերթ նախագահական ընտրություններում: Փաստաբանական կոլեգիայի կողմից հարցմանն ի պատասխան, որն ուղղված էր Հասցեների հանրապետական բյուրոյին 1997թ. փետրվարի 18-ին` ճշտելու համար, թե Ռոբերտ Սեդրակի Քոչարյան անունով մարդ Երևանում գրանցվա՞ծ է, թե՞ ոչ, ստացվել էր հետևյալ պատասխանը. «Քոչարյան Ռոբերտ Սեդրակի, 1954 թվականին ծնված, չի անցնում», այսինքն` նման քաղաքացի Երևանում գրանցված չէ:

Հիշեցնենք, որ 1998թ. նախընտրական քարոզարշավի ընթացքում Քոչարյանի առաջադրման ընդդիմախոսները գլխավոր հակափաստարկ էին մատնանշում իրավական գործոնը` հղում կատարելով ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածի 2-րդ մասին, համաձայն որի` «Հանրապետության Նախագահ կարող է ընտրվել… վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին տասը տարում Հանրապետությունում մշտապես բնակվող… յուրաքանչյուր ոք»։ Մինչդեռ Ռ.Քոչարյանը 1988-1998թթ. ՀՀ քաղաքացի չէր եղել և չէր էլ կարող լինել, և Հայաստանի Հանրապետության մշտական բնակիչ չէր հանդիսացել:

Նրա իշխանավարման մեկնարկից քիչ անց արդեն հայ ժողովուրդը համոզվեց, որ Սահմանադրության խախտմամբ հանրապետության նախագահի աթոռին տիրացած անձը չէր կարող դառնալ Սահմանադրության և սահմանադրական կարգի պահպանության երաշխավոր… Այսպիսով, 1998թ. մարտի 30-ին` կեղծ տեղեկանքի և խայտառակ ընտրախախտումներով անցկացված ընտրությունների արդյունքում Քոչարյանը բազմեց ՀՀ նախագահի աթոռին:

Քոչարյանական ռեժիմի հաստատումը

Քոչարյանական ռեժիմի հաստատման և Անգլիայի թագուհու կարգավիճակից ազատվելու հարցում` 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը Քոչարյանի իշխանավարման ամենակարևոր կետն էր: Կարեն Դեմիրճյան-Վազգեն Սարգսյան քաղաքական դաշինքի ձեռքում էր խորհրդարանի մեծամասնությունը, կառավարությունը գտնվում էր նրանց լիակատար հսկողության տակ։ Սա լուրջ խոչընդոտ էր Քոչարյանի համար, և հոկտեմբերի 27-ը իսկապես դարձավ այն հանգրվանը, որը քոչարյանական ռեժիմի ձևավորման համար բացեց բոլոր ճանապարհները։ Թեթև անորոշությունից հետո Քոչարյանն անցավ գործի. նա ազատվեց ոչ յուրայիններից՝ վարչապետ Արամ Սարգսյանից, պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանից, ինչպես նաև հանրապետական ու ՀԺԿ-ական մնացյալ բոլոր նախարարներից ու պաշտոնյաներից։

Ինչ վերաբերում է հոկտեմբերի 27-ի սպանդի կազմակերպիչներին բացահայտելուն, ապա մինչ օրս նրանք հայտնի չեն: Իսկ քրեական գործով գլխավոր կասկածյալներ Ալեքսան Հարությունյանն ու Տիգրան Նաղդալյանը, կալանքից ազատ արձակվելուց հետո, Ռ.Քոչարյանի կողմից նշանակվեցին բարձր պաշտոնների։ Այլ կարևոր վկաներ, ինչպիսիք էին` Տիգրան Նազարյանը և Նաիրի Բադալյանը, անարգել հեռացան Հայաստանից և բնակություն հաստատեցին ԱՄՆ-ում: Մեկ այլ կասկածյալ` Մուշեղ Մովսիսյանը ազատվեց կալանքից, ապա ավտովթարի զոհ դարձավ (2004թ. մայիսի 28)։ Տիգրան Նաղդալյանը 2002թ. դեկտեմբերի 28-ին իր ծնողների տան շքամուտքի մոտ սպանվեց հետևից գլխին արձակված ատրճանակի կրակոցից։ Ոճրագործության անմիջական կատարողներից Վռամ Գալստյանը 2007թ. ապրիլի 27-ին Նուբարաշենի մեկուսարանում կախվելու եղանակով ինքնասպան եղավ։ Հանցագործությանն օժանդակած Նորայր Եղիազարյանը մահացավ բանտախցում էլեկտրական սալիկից էլեկտրահարվելով (Ն.Եղիազարյանը մասնագիտությամբ էլեկտրատեխնիկ էր)։

2004թ. սեպտեմբերի 1-ին անհայտ հանգամանքներում մահացավ քրեական գործով մեկ այլ կարևոր վկա, ԱԺ նախկին բուժքույր Ռիմա Հովհաննիսյանը։
2000-2003թթ. ժամանակահատվածում Քոչարյանն, օգտագործելով բոլոր հնարավոր միջոցները, իրականացրեց Հայաստանի քաղաքական համակարգը կազմաքանդելու և իրեն հնազանդեցնելու ծրագիրը: Այդ գործում Քոչարյանը կարողացավ գտնել համախոհներ և օգնականներ թե՛ այդ ժամանակ գործող ԱԺ պատգամավորների շրջանակում և թե՛ կառավարությունում` Անդրանիկ Մարգարյանի ղեկավարությամբ:

2003թ. մարտի 5-ին Քոչարյանը դարձյալ խայտառակ կեղծիքներով անցկացված ընտրություններով երկրորդ անգամ բազմեց հանրապետության նախագահի պաշտոնին։ Նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի թիմը հանդես եկավ ընտրությունների առնչությամբ բողոքներով, ի վերջո` ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը` «երկիրը կործանարար ցնցումներից զերծ պահելու և պետություն-հասարակություն փոխհարաբերություններում վստահություն ու համերաշխություն հաստատելու ակնկալիքով» իր որոշման 6-րդ կետում առաջարկեց ՀՀ իշխանություններին մեկ տարվա ընթացքում անցկացնել վստահության հանրաքվե, որը հետագայում, բնականաբար, անտեսվեց:

Քոչարյանի նախագահության շրջանը

Քոչարյանի իշխանության տարիներին Հայաստանում կոռուպցիայի մեջ թաթախվեց կառավարման համակարգը, իշխանության և տնտեսության լծակներին տիրեց քրեական օլիգարխիան, կոռուպցիան ու ռեկետը վերաճեցին պետական քաղաքականության: Չնչին պարտքի դիմաց իր նախաձեռնությամբ Քոչարյանը Ռուսաստանին հանձնեց Հայաստանի ողջ էներգետիկ համակարգը, Հայաստանը մեկուսացավ, իշխանությունների լեգիտիմությունը չընդունող հասարակությունը բռնեց արտագաղթի ճամփան, իսկ հասարակության մեծ մասը գոյատևում էր արտասահմանյան դրամական փոխանցումների հաշվին: Քոչարյանի նախագահության տասը տարիների ընթացքում ոչնչացվեց դատական իշխանությունների անկախությունը, տեղի ունեցան մի շարք պաշտոնյաների առեղծվածային, աղմկոտ սպանություններ (ՀՀ պաշտպանության փոխնախարար, գնդապետ Արծրուն Մարգարյան, ներքին զորքերի հրամանատար Վահրամ Խորխոռունի, գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյան), որոնք հետագայում չբացահայտվեցին: Քոչարյանը դրսևորեց «հատուկ» վերաբերմունք ազատ խոսքի, մամուլի նկատմամբ` իշխանության վերահսկողության տակ դրվեցին բոլոր էլեկտրոնային լրատվամիջոցները, փակվեցին «Ա1+» և «Նոյյան տապան» հեռուստակայանները, 3,5 տարվա ազատազրկման դատապարտվեց «Ժամանակ Երևան» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը, հարկային տեռորի ենթարկեց «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը: Արտաքին քաղաքականության ոլորտում` ԼՂ-ն Քոչարյանի օրոք դուրս մղվեց բանակցային գործընթացից, ԼՂ-ի ինքնորոշման իրավունքը վերածեց հայ-ադրբեջանական տարածքային վեճի:

Իշխանավարման ֆինալ` արյունահեղությամբ

2008թ. նախագահական ընտրություններում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրումն, ապա ընտրություններում նրա կրած հաղթանակը քվեների տեսքով` Քոչարյանի իշխանավարման ավարտի ամենաբարդ խնդիրն էր, և այդ խնդիրը լուծելու ճանապարհին նա ոչ մի բանի առաջ չկանգնեց: Դա անելու համար Քոչարյանն ուներ հիմնավոր պատճառներ` բազում հանցագործությունների բացահայտումից խուսափելն ու կուտակած հսկայական ունեցվածքի պահպանումը: Հայաստանի հասարակությունը չճանաչեց 2008թ. նախագահական ընտրությունների լեգիտիմությունը, բողոքի ձայն բարձրացրեց և մի քանի օր շարունակ չհեռացավ Ազատության հրապարակից:

Փետրվարի 23-ին Քոչարյանը շտապեց Մոսկվա: ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում կայացավ նրա հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և վստահաբար նա ստացավ Կրեմլի «դաբրոն»` հասարակության ընդվզումը խեղդելու ուղղությամբ: Հետագայում արդեն պարզվեց, որ հենց փետրվարի 23-ին` Մոսկվայից վերադառնալուց հետո, Քոչարյանը հրավիրել էր խորհրդակցություն ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ, որի արդյունքում էլ ծնվեց մարտի 1-ի իրադարձություններում բանակի հակասահմանադրական ներգրավման մասին Պնախարարի հայտնի 0038 հրամանը:

Փետրվարի 29-ին Քոչարյանը ԵՊՀ բանասիրության ֆակուլտետում ուսանողական և պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպմանը ներկայացրեց իրավիճակի զարգացման չորս սցենար և իշխանությունների գործողությունների երկու տարբերակ, որոնցից մեկից օգտվեց հենց հաջորդ օրը… «ոստիկանական գործողություններ կիրառելով՝ մաքրել հրապարակը և այդ ժողովրդին հնարավորություն տալ ավելի հանգիստ կյանքով ապրել։ Կարծում եմ՝ այսօր դա մեծ աջակցություն կլինի առաջին հերթին այն մարդկանց, ովքեր մոլորված և հոգեբանական ապրումների մեջ գտնվում են այդ հրապարակում, որովհետև տարբեր հնարքներով նրանց ուղղակի պահում են այնտեղ։ Մեր տարբերակներն ավելի քիչ են՝ էլի սպասել, կամ՝ մի օր ձանձրանալ և ասել՝ լավ, վերջ։ Իհարկե, շատ ավելի ցանկալի տարբերակ է, որ ամեն ինչ իր հունով հանգիստ մարվի, և ուժ կիրառելու անհրաժեշտություն չլինի։ Ոստիկանությունը ուժ է կիրառում այն ժամանակ, երբ դիմադրության է հանդիպում, եթե օրինական պահանջը չի կատարվում»։

Մարտի 1-ի առավոտյան Քոչարյանը «մաքրեց» Ազատության հրապարակը խաղաղ ցուցարարներից, իսկ երեկոյան Մյասնիկյանի արձանի շրջակայքում հավաքված բազմահազարանոց բողոքի ցույցը ցրելու նպատակով իշխող ռեժիմը կրակ բացեց սեփական ժողովրդի ուղղությամբ:

Երևանում ստեղծված կացության առնչությամբ Մարտի 1-ի կեսգիշերին Քոչարյանը հանդիպեց լրագրողներին: Նա փաստեց, որ այն իրավիճակը, որը ստեղծվել է մայրաքաղաքում, պարտադրում է հատուկ վերաբերմունք:

«Ես` իբրև Սահմանադրության երաշխավորը, պարտավոր եմ եղել ընդունել համապատասխան որոշումներ»:

Ռ.Քոչարյանը նշել էր, թե իբր խախտվում է հասարակական կարգը, ցուցարարներն անցել են բոլոր թույլատրելի ու անթույլատրելի սահմանները, և արդեն կրակոցներ են լսվում` ուղղված ոստիկանության դեմ: «Սա հենց այն զենքերից է և այն նռնակներն են օգտագործվում, որոնց մասին մենք խոսում էինք, և որոնք ցուցադրվեցին հեռուստաալիքներով: Հենց դրա մասին էինք միշտ շեշտադրումներ անում վերջին շաբաթների ընթացքում»:

Ապա Քոչարյանը հավելեց. «Ես հրամանագիր եմ ստորագրել արտակարգ դրություն մտցնելու մասին, և հրամանագիրը ստորագրել եմ միայն այն ժամանակ, երբ ինձ զեկուցել են այդ ութ վիրավորների մասին: Հրամանագիրն ուղղված է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի պահպանությանը, և, իհարկե, առաջին հերթին մեր բնակչության, մեր ժողովրդի անվտանգության ապահովմանը: Եվ ես դիմում եմ Հայաստանի ժողովրդին խնդրանքով՝ զսպվածություն ցուցաբերել այս օրերի ընթացքում, ըմբռնումով մոտենալ այն քայլերին, որոնք իշխանությունները պարտադրված են անել և հարգանքով վերաբերվել օրենքին: Կխնդրեի նաև օգնել, աջակցել իշխանությանը՝ կարգ ու կանոն հաստատելու գործում: Սա բոլորիս՝ Հայաստանի Հանրապետության և յուրաքանչյուր քաղաքացու շահերից է բխում»:

Անդրադառնալով ապօրինի զենքի դեմ պայքարի խնդիրներին` Քոչարյանը ուշագրավ խոստովանություն էր արել` նշելով. «Տվյալ պարագայում, երբ զենք է կիրառվում ոստիկանական զորքի դեմ, որը զինված չէ հրազենով, սա ենթադրում է, որ մենք ստիպված ենք բանակի հնարավորությունը կիրառել կարգ ու կանոն հաստատելու համար: Մինչ այս վիրավորների պահը զուսպ էինք մնում նման քայլերից, բայց կիրառվում է զենք, և իհարկե, մենք պարտավոր ենք ապահովել մեր քաղաքացիների անվտանգությունը»:

Մարտի 1-ին Քոչարյանը հրամանագիր ստորագրեց արտակարգ դրություն հայտարարելու մասին: «Որպես Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահպանման երաշխավոր` որևէ մեկին չեմ թույլատրելու վտանգել մեր պետության սահմանադրական կարգը:

Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգը կանխելու նպատակով, ղեկավարվելով Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետի դրույթներով, ես խորհրդակցել եմ Ազգային ժողովի նախագահի և վարչապետի հետ, որից հետո ստորագրել եմ հրամանագիր, որով Երևան քաղաքում մարտի 1-ից 20 օր ժամկետով հայտարարել եմ արտակարգ դրություն:

Հրամանագրով նախատեսված են արտակարգ դրության հետևյալ միջոցառումները.

1) ժողովների, հանրահավաքների, ցույցերի, երթերի և այլ զանգվածային միջոցառումների իրականացման արգելում.

2) գործադուլների և կազմակերպությունների գործունեությունը դադարեցնող կամ կասեցնող այլ միջոցառումների արգելում.

3) իրավապահ մարմինների կողմից, անհրաժեշտության դեպքում, անձանց, տրանսպորտային միջոցների տեղաշարժի սահմանափակում և զննության իրականացում.

4) զանգվածային լրատվության միջոցների կողմից պետական և ներքաղաքական հարցերի առնչությամբ հրապարակումները կարող են իրականացվել բացառապես պաշտոնական տեղեկատվության սահմաններում.

5) առանց համապատասխան պետական մարմինների թույլտվության` թռուցիկների և այլ ձևով քաղաքական քարոզչության իրականացման արգելում.

6) արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայող հանգամանքների վերացմանը խոչընդոտող կուսակցությունների և այլ հասարակական կազմակերպությունների գործունեության ժամանակավոր կասեցում.

7) արտակարգ դրության իրավական ռեժիմը խախտած և տվյալ տարածքում չբնակվող անձանց վտարում` նրանց միջոցների հաշվին, իսկ միջոցներ չլինելու դեպքում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` կատարված ծախսերի հետագա փոխհատուցման պայմանով:

Բոլորին զսպվածության և խոհեմության կոչ եմ անում: Այս իրավիճակում ավելի քան երբևէ անհրաժեշտ է դրսևորել համախմբվածություն, անշեղորեն կատարել օրենքի պահանջները: Վստահեցնում եմ, որ արտակարգ դրությունը կդադարեցվի դրա հայտարարելու համար հիմք ծառայող հանգամանքների վերացումից անմիջապես հետո»:

Մարտի 5-ին Քոչարյանը հրավիրեց հերթական մամլո ասուլիս, որտեղ էլ նկատեց, թե մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը իր «ամենաանհաջող կադրն է»: Ա.Հարությունյանի մասին նման կարծիք նա հայտնեց ներքաղաքական իրավիճակի մասին վերջինիս կողմից արված հայտարարությունից հետո: Քոչարյանը հայտարարեց, թե օմբուդսմենի հայտարարությունը նշանակում է, որ վերջինս «չի տիրապետում իրավիճակին և չի հասկանում, թե ինչ է խոսում»:

Այդ օրը նա նաև վստահեցրեց, որ անցած շաբաթ Երևանում տեղի ունեցած անկարգությունների կազմակերպիչները պետք է պատժվեն և բացահայտեց` ընդդիմության վրա մեղքը բարդելու իր մարտավարությունը:

«Ամեն մեկը պետք է ստանա այն պատիժը, որը վաստակել է իր գործունեությամբ, որին ինքն արժանի է: Եվ առաջին հերթին, իհարկե, պետք է պատժվեն կազմակերպիչները, որոնք իրենց գործունեությամբ հասցրել են այն վիճակին, երբ հանրահավաքն այլևս չէր կառավարվում և վերածվել էր ամբոխի: Երբեք պատմության մեջ ոչ մեկին չի հաջողվել ամբոխը կառավարել: Եվ երբ դու հավաքում ես մարդկանց, պետք է պատասխանատվություն կրես այդ մարդկանց համար և հետևանքների համար: Հատուկ վերաբերմունք պետք է լինի նաև այն մարդկանց նկատմամբ, ովքեր զենք և պայթուցիկ նյութեր են օգտագործել: Մոտավորապես գիտենք, թե որ շրջանակներում պետք է նրանց փնտրել»:

Քոչարյանն այնուհետև խոստովանեց. «Լուրջ վնասվեց երկրի վարկանիշը: Ուղղակի հետադարձ հայացքով գնահատեք, թե ինչպիսին էր Հայաստանը մեկ ամիս առաջ: Բոլորն ասում էին՝ տարածաշրջանի ամենից կայուն և արագ զարգացող երկիր: Մեկ ակնթարթում ի՞նչ մենք ունեցանք: Անկեղծ ասեմ, երբ ես նայում եմ այդ տեսանյութերը, ամոթի զգացում ունեմ: Չեմ հավատում, որ մեզ մոտ սա հնարավոր էր: Մենք բոլորս պետք է համարձակություն ունենանք շատ սթափ գնահատել այն ամենը, ինչ պատահել է, և իհարկե, միասին պետք է աշխատենք` վերականգնելու համար ե՛ւ երկրի վարկանիշը, ե՛ւ մեր ժողովրդի նկատմամբ աշխարհում ձևավորված վերաբերմունքը»:

Երկրի «վնասված վարկանիշով» մտահոգ քոչարյանական ռեժիմը բանտերը նետեց Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակիցներին և մի քանի տասնյակ քաղաքացիների, Ազատության հրապարակը մինչ օրս ամուր «պաշտպանվում» է ոստիկանության կողմից:

Մարտի 1-ի ոճրագործության, տասը զոհերի համար մինչև այսօր որևէ մեկը չի պատժվել, Հայաստանի Հանրապետության տասը քաղաքացիների ուղղությամբ կրակ բացած մարդասպանները գտնվում են ազատության մեջ:

Հարստության կուտակում կամ պետական թալան

Մարտի 1-ի սպանդով իշխանությունն ատամներով պահելու և Սերժ Սարգսյանին հանձնելու համար Քոչարյանն իհարկե ուներ լուրջ պատճառ` իր իշխանավարման ընթացքում նա ծաղկեցրել էր ընտանեկան բիզնեսը և հսկայական հարստություն կուտակել: 2010թ. մարտին ռուսաստանյան «Վերսիա» կայքէջը ներկայացրեց նրա ունեցվածքի մասին կոնկրետ ցուցակ:

Հիշեցնենք Քոչարյանների ունեցվածքի ցանկը` ըստ «Վերսիա»-ի.
Քոչարյանների ընտանիքը հետևյալ բանկերի համասեփականատերերից է` «Արցախբանկ», «Առէքսիմբանկ», «Յունիբանկ», «Հայբիզնեսբանկ», «Կոնվերսբանկ»: ՄԱՊ ընկերություն` այս ընկերությունում Քոչարյանների բաժինը հասնում է 50 տոկոսի, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»` այս ընկերության բաժնետոմսերի շուրջ 90 տոկոսը պատկանում է Քոչարյանների ընտանիքին, «Արդշինինվեստբանկ»` Քոչարյաններին է պատկանում այս բանկի բաժնետոմսերի 50 տոկոսը, «Կապուտակ Սևան» հանգստյան տուն` այս ընկերության 100 տոկոս ֆորմալ սեփականատերը ոմն Արտակ Ոսկանյան է, ով Քոչարյանների կառավարիչն է, «Նաիրի» բժշկական կենտրոն` Քոչարյանների փայաբաժինը այստեղ 50 տոկոս է, SAS սուպերմարկետների ցանց` այստեղ էլ Քոչարյանները 50 տոկոս փայաբաժին ունեն` փոխվարչապետ Արմեն Գևորգյանի միջոցով, «Հ2» հեռուստաընկերություն` Քոչարյանները 50 տոկոս փայատեր են Արմեն Գևորգյանի միջոցով, «Սթար» խանութների ցանց` այս ցանցում Քոչարյանի որդի Սեդրակը 30 տոկոս փայաբաժին ունի, «Նոյ» կոնյակի-գինու գործարան` Քոչարյանների փայաբաժինը 50 տոկոս է, իսկ մնացած մասի սեփականատերը Գագիկ Ծառուկյանն է, «Զվարթնոց» միջազգային օդանավակայան` Քոչարյանները 50 տոկոս փայաբաժին ունեն, «Հայփոստ» ընկերություն` այս բիզնեսում էլ Քոչարյանները 50 տոկոս փայաբաժին ունեն, բջջային հեռախոսների ներկրում` այս շուկայի 80 տոկոսը պատկանում Քոչարյաններին:

Հայտնի է, որ Սեդրակ Քոչարյանը NOKIA հեռախոսների վաճառքի մենաշնորհի տիրակալն է, ունի փայաբաժին Հայաստանում TOYOTA ընկերության ներկայացուցչությունում: «Գոլդեն փալաս» հյուրանոց` Քոչարյանների փայաբաժինը այս հյուրանոցում կազմում է 83 տոկոս, «Արարատցեմենտ» գործարան` այս ընկերությունում Քոչարյանները 33 տոկոս բաժին ունեն: Հայտնի է, որ «Ղ-տելեկոմ»-ից («ՎիվաՍել» առևտրային ապրանքանիշ) նույնպես Քոչարյանները փայաբաժին ունեն: «Վերսիա»-ն հայտնել էր նաև, որ Քոչարյանը Մոսկվայում գործող մի մեծ առևտրի կենտրոնի համասեփականատեր է Սամվել Կարապետյանի` Կալուգայի Սամոյի հետ, կազինո ունի, հիշատակվում էր ինչ-որ «Ագրոարդյունաբերություն» ընկերություն, նշվում էր, որ Քոչարյանների միջոցով են Հայաստան ներկրվում այնպիսի բրենդներ, ինչպիսիք են` Emporio Armani, Stefano Ricci և այլն:

Կայքէջը նշել էր նաև էլիտար շինարարության մեջ Քոչարյանների փայ ունենալու փաստը, Սեդրակ Քոչարյանին վերագրելով «Դաուն Թաուն», «Բիշին» անուններով շինարարական կազմակերպությունները, ինչպես նաև Քոչարյանների անունը շրջանառվել է «Ռենկո կոսնտրակշըն» ընկերության հետ, որը Հայաստանում սկսեց փորձարկել շինարարական բիզնեսը և կառուցեց «Կոնգրես» հյուրանոցը:

Ի դեպ, նկատենք, որ այս ցուցակով ընդամենը հրապարակված են հայտնի փաստեր, թե հանրության համար առայժմ անհայտ ի՞նչ կարողությունների տեր են Քոչարյանները` թերևս ապագայում ջրի երես դուրս կգա:

Հ.Գ. Ահա` իշխանությունը երկու անգամ բռնազավթած, 1999թ. Հոկտեմբերի 27-ի ոճրագործության արյամբ իր իշխանությունը հաստատած և 2008թ. Մարտի 1-ի ջարդի և անմեղ զոհերի արյան գնով Սերժ Սարգսյանին իշխանությունը փոխանցած Ռոբերտ Քոչարյան անունով չարիքի իշխանավարման համառոտ նկարագիրը Հայաստանում:

«Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում