Կարսի նախկին քաղաքապետ Նաիֆ Ալիբեյօղլուն հայտարարել է, որ քաղաքում կանգնեցված հայ-թուրքական բարեկամության արձանը քանդվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խնդրանքով,- տեղեկացնում է Regnum-ը:
«Չեմ կարծում, որ քանդման գաղափարը վարչապետ Էրդողանի մեջ ակամայից է առաջացել: Դա նրան հուշել է Իլհամ Ալիևը»,- հայտարարել է Ալիբեյօղլուն:
«Հայտնի է, որ Թուրքիան Ադրբեջանից գազ ու նավթ է գնում, և կարծում եմ, որ կառավարությունը, հաշվի առնելով բոլոր մանրուքները, զոհաբերել է այդ արձանը: Կարծում եմ՝ դա սխալ և անպատասխանատու որոշում է, և կառավարությունը պետք է վերանայի այն»,- ասել է նախկին քաղաքապետը:
Հունվարի սկզբին Կարս այցի ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը արձանն անվանել էր անճոռնի, իսկ Կարսի վարչակազմը փետրվարի 1-ին այն քանդելու մասին որոշում էր ընդունել: