Սոչիում կայացել է իշխանությունների և իրավապահների համատեղ խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է քաղաքում չարտոնված պարերի կանխման համար հատուկ տեղերի հատկացման խնդիրը:
Грузия-Online-ի փոխանցմամբ խոսքը հայտնի լեզգինկա պարի մասին է:
Իրավապահներին, այդ թվում ծայրահեղականության դեմ պայքարի կենտրոնի աշխատակիցներին հրահանգվել է օպերատիվ արձագանքել և կանխել քաղաքացիների կողմից լեզգինկա պարելու միջոցով հասարակական կարգը խախտելու փորձերն ու վերահսկել երիտասարդության` ազատ ժամանակի անցկացման վայրերը: