Ինչպես հաղորդում է BBC հեռուստաալիքը, երեկ Կալիֆոռնիայի Սանտա Մարիա քաղաքի իր բնակարանում մահացել է հայտնի հոլիվուդյան դերասանուհի Ջեյն Ռասելը: Ռասելը 89 տարեկան էր: Ըստ հեռուստաալիքի` Ջեյն Ռասելը մահացել է շնչառական ուղիների հիվանդությունից:
Ջեյն Ռասելն առաջին անգամ աչքի է ընկել 1943թ., երբ մասնակցել է «Օրենքից դուրս» վեստերն ֆիլմում` կատարելով գլխավոր դերը: Ռասելը նաև նկարահանվել է «Ֆրանսիական ուղի» հայտնի մյուզիքլում: