Մոսկվայի Կուզմինկի շրջանի դատարանը փետրվարի 22-ին հրապարակել է օրենքով գող Թեյմուրազ Ֆարոյանի դատավճիռը,- տեղեկացնում է Прайм-Крайм լրատվականը:
Վճռի համաձայն, Տեկո մականունով հայտնի, 37-ամյա Ֆարոյանը առանձնակի խոշոր քանակով թմրանյութ պահելու համար բանտում կանցկացնի առաջիկա 4 տարին:
Նա ձերբակալվել էր անցած տարվա սեպտեմբերի 2-ին Մոսկվայում, և իրավապահները նրա մոտ հայտնաբերել էին 5 կգ հերոին տեսակի թմրանյութ: