Ինչպես հաղորդում է France Presse գործակալությունը, Նոր Զելանդիայում փետրվարի 22-ին տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը կարող է հասնել 240-ի: Այս մասին հայտարարել է Քրայսթչրչ քաղաքի ոստիկանապետ Դեյվ Քլիֆը:
Նա նաև տեղեկացրել է, որ զոհվածների թիվն այս պահին 154 է, սակայն հաշվի առնելով անհետ կորածների ցուցակը` շատ հնարավոր է` այս թիվն աճի:
Երկրի վարչապետն իր հերթին հայտարարել է, որ շուտով մանրամասն քննություն կսկսվի, որը կպարզի բազմաթիվ փլուզումների պատճառները, ինչպես նաև շինարարների ոչ պատշաճ աշխատանքն այս կապակցությամբ: