Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլի մասնակցել է Փոթիում նոր տնտեսական ձևակերպման գոտու բացմանը,- հաղորդում է Грузия-online-ը:
Նա հայտարարել է, որ ապագայում այդ գոտու մաս կազմող օդանավակայանը լինելու է Կովկասում ամենամեծը, իսկ թռիչքուղին՝ ամենաերկարը տարածաշրջանում:
«Մենք արդեն տեղադրել ենք ռադարների ժամանակակից համակարգ: Սա լինելու է Փոթիի և Բաթումի օդանավակայանը, այն սպասարկելու է կարևոր զբոսաշրջային կենտրոններ Փոթիին, Բաթումին և Մեստիային»,- ասել է Վրաստանի նախագահը: