Մոսկվայում հանդիպում է տեղի ունեցել ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի և Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Բայերլիի միջև, տեղեկացնում է արտգործնախարարության պաշտոնական կայքը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան և մեձդնեստրյան հակամարտությունները: Առանձին ուշադրություն է դարձվել Վրաստանի տարածքում առկա հակամարտություններին և դրանց կարգավորմանն ուղղված ժնևյան քննարկումների առաջիկա փուլին:
Կողմերը անդրադարձել են նաև Հարավային Կովկասում միջազգային ահաբեկչության դեմ պայքարի համատեղ գործողություններին: