Российская Газета-ին տված հարցազրույցում ՌԴ Դաշնային խորհրդի փոխխոսնակ Ալեքսանդր Տորշինը հայտարարել է, թե չի հավատում, որ «Դոմոդեդովո» օդանավակայանում իրականացված ահաբեկչության պատասխանատուն չեչեն գրոհայինների առաջնորդ Դոկու Ումարովն է: Ըստ նրա՝ իրական պատասախանատուն Վրաստանի ներկայիս իշխանություններն են՝ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գլխավորությամբ:
«Սաակաշվիլին չի թաքցնում իր ատելությունը մեր նկատմամբ: Նա վաղուց հակառուսական տրամադրությունները մրցունակ ապրանք է դարձրել և վաճառում է: Վրացական գինին օտարերկրյա շուկաներում լավ չի վաճառվում, իսկ ռուսոֆոբիան պահանջարկ ունի: Ումարովը Սաակաշվիլիին պետք էլ չէր ահաբեկչության կազմակերպման համար: Իսկ ինչ վերաբերում է պատվիրատուներին, ապա չեմ հիշում, որ ահաբեկչությունների հետաքննությունները պարզեն պատվիրատուներին: Լավագույն դեպքում կազմակերպիչներն են հայտնաբերվում»,- ասել է Տորշինը:
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ահաբեկչությունն իրականացվել է հունվարի 24-ին, արդյունքում զոհվել էր 37 մարդ: