Saturday, 20 04 2024
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը

Կմնա խորհրդարանն անժառանգ

Խորհրդարանը կանգնած է անժառանգ մնալու վտանգի առաջ: «Ժառանգություն» կուսակցությունը երեկ սպառնաց կա՛մ վայր դնել մանդատները, կա՛մ բոյկոտել ԱԺ աշխատանքները:

Թեև խոստացել էին այդ մասին իրենց որոշումը կայացնել օրվա ընթացքում, սակայն օրվա վերջում նրանք հանդես եկան հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ այդ հարցում վերջնական որոշում կկայացնեն մարտի 6-ին նոր միայն: Սա, թերևս, «Ժառանգություն» խմբակցության կողմից առաջին դեպքը չէ, որ իշխանություններին «վախեցնում են» մանդատները վայր դնելով կամ բոյկոտ հայտարարելով, սակայն իրենց վրա որոշ ժամանակ ուշադրություն բևեռելուց հետո հայտարարում են, թե այնուամենայնիվ, չեն գնա այդ քայլին: Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ ԱԺ հերթական ընտրություններին մնացել է մոտ մեկ տարի ժամանակ, իսկ խորհրդարանի ամբիոնը հասարակությանը երևալու հրաշալի տեղ է, հասկանալի է, որ ոչ մի գնով «Ժառանգությունն» իրեն խորհրդարանից դուրս չի դնի: Լավագույն դեպքում նրանք կարող են հայտարարել մասնակի բոյկոտ, երբ ԱԺ ամբիոնն օգտագործում են միայն հայտարարությունների ժամին և կառավարության հետ հարցուպատասխանի օրերին, իսկ մնացած ժամանակ սկզբունքորեն չեն մասնակցում օրենսդիրի աշխատանքներին:

Ինչևէ, երեկ առավոտյան ԱԺ նիստի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ քննադատելով կոալիցիոն վերջին հուշագիրը, այն որակելով որպես հակասահմանադրական, հակաիրավական: «Իմաստը ոչ միայն ժամանակից շուտ, ի խախտումն համապատասխան բոլոր օրենքների սեփական թեկնածության առաջադրումն էր, այլ պատգամը հասարակության, որ «պետությունը ես եմ, և իմ դեմ խաղ չկա: Այդ քաղաքականությունը, որը տևապես զիջում է մեր պետականությունը և ազգային շահը, շարունակվելու է առնվազն 7 տարի, այդ ներքին քաղաքականությունը, որը խորացնում է անհավասարությունը, անօրինականությունը և արտագաղթը, շարունակվելու է նվազագույնը 7 տարի», – հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ հավելելով. «Այս խորհրդարանի առարկայական պատկերը արտացոլանքն է հերթական խեղված և կեղծված ընտրությունների, բայց, ցավոք սրտի, այս համամասնությունը մեծամասնության և ընդդիմության չի բավականացնում կուսակցապետերի ախորժակը, և իրենց հայացքն ուղղել են սակավաթիվ ընդդիմադիր այս աթոռների վրա: Հարկ չկա կեղծել հերթական ընտրությունը, ինչպես սուրբ պատարագն է ասում` սիրով, ճշմարտությամբ և երբեք հեգնանքով` առեք, կերեք, սա է «ժառանգությունը ձեր», – հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Այս խոսքերից հետո «Ժառանգության» պատգամավորները լքեցին Ազգային ժողովի նիստերի դահլիճը:

Իսկ ՀՅԴ խմբակցությունն ԱԺ քառօրյայի օրակարգի քվեարկությունից առաջ 20 րոպեանոց ընդմիջում խնդրեց: Ընդմիջման ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն ու ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը գնացին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի աշխատասենյակ՝ քննարկելու ստեղծված իրավիճակն ու հետագա քայլերը: Սակայն պարզվեց, որ «Ժառանգությունը» դեռ պետք է նիստ անի, որոշում կայացնի, որից հետո ՀՅԴ հետ կքննարկեն քայլերը: Իսկ որոշումը, փաստորեն, «Ժառանգությունը» կկայացնի մարտի 6-ին նոր միայն՝ «Ժառանգության» խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ:

«Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում